lա դասարանի աշակերտները մեծ շուքով և ոգևորությամբ հրաժեշտ տվեցին իրենց առաջին դասագրքին՝ Այբբենարանին և միացան գրաճանաչության մի հզոր բանակի (դասվար՝ Ն. Ավետիսյան)։ Մեսրոպյան տառերը այն բանալիներն են, որոնք կբացեն գիտելիքների անեզր աշխարհի դռները։Փոքրիկներն իրենց թոթով լեզվով կարևորեցին մայրենիի դերն իրենց կյանքում։
Հրաշալի մի տոն էր, որը սիրով ու ջերմությամբ լցրեց ներկաների սրտերը։