Երևանի Մ․ Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում դեկտեմբերի 16-ին տեղի ունեցավ «Երևան էկոհամայնք» խորագրով միջոցառում Եվրոպական միության ծրագրի կողմից համաֆինանսավորվող էկո-ակումբների մասնակցությամբ: Միջոցառմանը մասնակցության հրավեր էր ստացել հ. 45 դպրոցը։ Միջոցառումը յուրօրինակ ցուցահանդես - հաշվետվությունն էր էկո-ակումբների կողմից կատարված աշխատանքի։
<< Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ>> ծրագրի ղեկավար Ռոբերտ Գիրեյկոն ներկայացրեց Էկո-ակումբների դերը նորարարական էկոհամայնքի ձևավորման գործում։
|