Դեկտեմբերի 16-ին հ. 45 հիմնական դպրոցում անցկացվեց բաց դաս <<Գրականություն>> առարկայից՝ Նար -Դոսի << Ես և նա >>պատմվածքը թեմայով (ուսուցչուհի՝ Ս. Հարությունյան):Սովորողները հետաքրքրությամբ պատմեցին ջութակի մեծ վարպետ Ստրադիվարիուսի, Ն. Պագանինիի, աշխարհի ամենաքնքուշ երաժշտական գործիքի ՝ հրաշալի ջութակի մասին; Այնուհետև ջութակի մոգական հնչյունների ներքո ասմունքեցին: Դիտեցին տեսաֆիլմ՝ կենսագրությունը պատմող, մեկնաբանեցին գրական ծածկանունը, որը կապված է նարդոս ծաղկի հետ: Ներկայացրին հերոսների ճակատագրերը, նրանց սիրո պատմությունը: Սիրո թեման միշտ էլ արդիական է եղել, ալեկոծել հոգիներ, մեկնաբանվել յուրովի :
Դասն ուներ դաստիարակչական մեծ նշանակություն, քանի որ սովորողները հասկացան, որ երբեք չպետք է ծնկել կյանքի դժվարություններին հանդիպելիս, պետք է հաղթահարել բոլոր խոչընդոտները , քանի որ հաղթում են միայն ուժեղները, կյանքը անվերջանալի պայքար է… |