Հայաստանը հրաշքների երկիր է… Եթե ինձ հարցնեն, թե մեր մոլորակի վրա որտեղ կարելի է տեսնել շատ հրաշքներ, ես կպատասխանեմ՝ առաջին հերթին Հայաստանում…
Նոյեմբերի 4-ին IV գ դասարանում (դասվար` Ն. Ավետիսյան) տեղի ունեցավ բաց դաս «Մայրենի» առարկայից՝ «Քիչ ենք, բայց հայ ենք» թեմայով: Դասի նպատակն էր սովորողների մեջ դաստիարակել սեր, հոգատարություն հայրենիքի նկատմամբ և հայրենիքը պահպանելու և պաշտպանելու ձգտում: Դասի վերջում աշակերտները եկան այն գիտակցության, որ իրենցից յուրաքանչյուրը մի մասն է Հայաստանի և հենց իրենք են Հայաստանի վաղվա օրը, ապագան կերտողները:Դասը դինամիկ էր, հետաքրքիր` լի նորարար շնչով ու արդիական մոտեցմամբ: |