Գրքերի զարմանահրաշ աշխարհը բացահայտելու նպատակով, գրքի տոնին ընդառաջ lVգ դասարանի սովորողները, դասվար Ն. Ավետիսյանի ուղեկցությամբ այցելեցին Հայաստանի ազգային պատկերասրահ: Սովորողներն ակտիվ մասնակցեցին թանգարանում իրականացվող կրթական ծրագրին՝ <<Գրքարվեստ>>-ին: Այս ծրագրի շրջանակներում երեխաները հարստացրեցին իրենց գիտելիքների պաշարը և մեծ ոգևորությամբ պատրաստեցին
գրքեր: Էքսկուրսիայի վերջում սովորողները եկան այն եզրակացության, որ, իսկապես, գրքերը լուսավորում են հոգին, վեհացնում և ամրապնդում են մարդուն, նրա մեջ արթնացնում լավագույն ձգտումները, սրում նրա միտքը և մեղմացնում սիրտը: Էքսկուրսիան հետաքրքիր էր, ճանաչողական և ուսուցողական:
|