《Թվերն են կառավարում աշխարհը》։
Պյութագորաս
Նոր ՀՊՉ-ի ներդրման առարկայական ծրագրով նախատեսված կարողունակությունների զարգացման արահետով IIԱ դասարանի սովորողները, դասվար՝ Լ. Այվազյանի ղեկավարությամբ, ճանապարհ ընկան 《Մաթեմատիկայի զարմանահրաշ թագավորություն》։
《Եռանիշ թվեր》թեմայի շրջանակներում, զույգային ու խմբային աշխատանքների, խաղային տեխնոլոգիաների և մանկավարժական արդի մեթոդների կիրառման արդյունքում, սովորողները բացահայտեցին մաթեմատիկական բազում 《գաղտնիքներ》, զգացին թվերի մոգական ուժը, յուրացրեցին դասի վերջնարդյունքներով սահմանված գիտելիքները, իրականացրեցին ինքնագնահատում և փոխադարձ գնահատում։