Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Շաբաթ, 28.06.2025, 19:20



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [588]
միջոցառումներ [152]
բաց դասեր [167]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » նորություններ
« 1 2 ... 10 11 12 13 14 ... 97 98 »

Նախատոնական եռուզեռ էր I ա և II ա դասարաններում (դասվարներ` Լ. Այվազյան, Ս. Բաղդասարյան):
Ամանորյա հրաշքներին սպասող երեխաները մեծ խանդավառությամբ և խնամքով էին գրել ու ձևավորել Ձմեռ պապիկի նամակները: Այդ հեքիաթային ու առեղծվածային պահը հավերժ կհիշվի նրանց կողմից` ի շնորհիվ նրանց դասվարներ Լ. Այվազյանի ու Ս. Բաղդասարյանի մանրամասն ու խնամքով մտածված համատեղ նախագծի:
Թող կատարվեն մեր փոքրիկների բոլոր նվիրական ցանկությունները...

Категория: նորություններ | Просмотров: 394 | Добавил: varssh | Дата: 23.01.2019

Հ. 45 հիմնական դպրոցում ամանորյա նախապատրաստական աշխատանքներն իրենց եռուն փուլում են․ մեր դպրոցն ավելի է գեղեցկացել և իր շքեղությամբ լիովին պատրաստ է տարվա ամենագլխավոր տոնին՝ Ամանորին։ Տոն, որ իր բարի հեքիաթն է հյուսում ու այն տարածում ամենուր: Ամեն մի դասարան հենց երեխաների ձեռքերով զարդարել ու գեղեցկացրել են, ուր կա մեծ սեր, ջերմություն, բարություն ու անկեղծություն։

Категория: նորություններ | Просмотров: 438 | Добавил: varssh | Дата: 23.01.2019

Դեկտեմբերի 18-ին հ. 45 հիմնական դպրոցի VIII գ դասարանի աշակերտները( ուսուցիչ` Ա. Գրիգորյան) այցելեցին Հովհաննես Թումանյանի թանգարան` հիմնավորելու և զարգացնելու Թումանյանի կյանքի և ստեղծագործական ժառանգության մասին ունեցած տեղեկությունները: Սովորողները շրջեցին թանգարանում,որտեղ ցուցադրված էին Թումանյանի կյանքի ու գործունեության հարուստ ժառանգության ցուցանմուշները:

Категория: նորություններ | Просмотров: 430 | Добавил: varssh | Дата: 20.12.2018

Այցելություն<<Տիկնիկների պատկերասրահ>>(l ա դասարան, դասվար Լ. Այվազյան) Նոյեմբերի 30-ին l Ա դասարանի սովորողները' դասվար Լ. Այվազյանի ուղեկցությամբ, այցելեցին <<Տիկնիկների պատկերասրահ>>: Նրանք հնարավորություն ունեցան ծանոթանալու հայ անվանի տիկնիկագործների, արվեստագետների աշխատանքներին: Տիկնիկների միջոցով հայկական ավանդական սովորույթների ու տոների մասին տեղեկությունները դարձան մատչելի, հետաքրքիր ու զվարճալի: Հայկական տիկնիկները սիրվեցին երեխաների կողմից, իսկ <<Բարեկենդան>> տոնի հերոսներ Ուտիս տատիկն ու Պաս պապիկը դարձան նրանց ամենասիրելի կերպարները: Երեխաները համոզվեցին, որ տիկնիկներն էլ են գովերգում ազնվությունը, բարությունը, աշխատասիրությունը, խոհեմությունն ու համեստությունը, նվիրվածությունն ու գաղտնապահությունը , և խոստացան հետևել տիկնիկների խորհրդին: Երեխաները պատկերասրահում կատարեցին ձեռագործ աշխատանք'պատրաստեցին տոնական խաղալիք մանդարիններ, որոնք կզարդարեն նրանց տոնածառը: Վառ տպավորություններով երեխաները հրաժեշտ տվեցին տիկնիկներին' ակնկալելով նրանց կերպարների մաքրությունն ու անկեղծությունը գտնել իրական մարդկանց մեջ:

Категория: նորություններ | Просмотров: 413 | Добавил: varssh | Дата: 04.12.2018

2018թ. հոկտեմբերի 28-ին 8բ դասարանի սովորողները դասղեկ Ա. Փարսադանյանի և մի քանի ծնողների հետ այցելել են Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցի՝ Խենթի (Սամսոն Տեր-Պողոսյան) գերեզմանին:Սովորողներն այնտեղ վերհիշեցին Րաֆֆու <<Խենթը>> վեպը, ծաղիկներ դրեցին Վարդանի (Խենթ), Լալայի, ինչպես նաև մեծ երգչուհի Լուսինե Զաքարյանի գերեզմաններին: Մայր տաճարում սովորողներին օրհնեցին: Այնուհետև այցելեցին Զվարթնոց, ծանոթացան տաճարի պատմությանը:
Էքսկուրսիան անցավ բազմաբովանդակ և հետաքրքիր: Սովորողները մեծ ոգևորությամբ և բարձր տրամադրությամբ վերադարձան Երևան:

Категория: նորություններ | Просмотров: 428 | Добавил: varssh | Дата: 07.11.2018

Թանգարանների և Dasaran.am համագործակցության շրջանակում հոկտեմբերի 20-ին հ. 45 հիմնական դպրոցի սաները Լ. Ստեփանյանի և Վ. Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեցին պրոֆեսոր Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարան: Երկրաբանության թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանը մանրակրկիտ բացատրեց յուրաքանչյուր ցուցանմուշ: Թանգարանում անցկացրած ժամանակը` երեխաների համար իսկական ճամփորդության էր դեպի հեռավոր երկրագիտական ժամանակաշրջանները:
Ցուցանմուշները ցուցադրված էին 6 բաժիններում՝ հանքաբանության, հնէաբանության, քարաբանության, օգտակար հանածոների, Հայաստանի հանքային ջրերի, Հայաստանի բնական հուշարձանների։ Հիմնական մուտքի դիմաց գտնվող հատվածում Հայկական լեռնաշխարհի ապարների եզակի հավաքածուն էր, որը կարելի է «գույների խաղ» անվանել, քանի որ առաջին հայացքից չես հասկանում և նույնիսկ զարմանում ես, որ փոքրիկ երկրում լեռնային ապարների նման բազմազանություն կա՝ գրանիտից մինչև սաթ,մարմարից մինչև բազալտ:Թանգարանում ցուցադրված էին նաև բրածո կենդանիների (ուշագրավ էր Գյումրու ավազահանքում հայտնաբերված նախապատմական տրոգոնթերյան փղի կմախքը) և բույսերի նմուշներ, քարտեզներ։ Այցը շատ ուսուցանող էր, և երեխաները մեծ ոգևորվածությամբ հեռացան թանգարանից:

Категория: նորություններ | Просмотров: 568 | Добавил: varssh | Дата: 07.11.2018

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2025  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2025