Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Շաբաթ, 28.06.2025, 17:45



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [588]
միջոցառումներ [152]
բաց դասեր [167]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » նորություններ
« 1 2 ... 9 10 11 12 13 ... 97 98 »

Մարտի 23-ին հ 45 հիմնական դպրոցի V ա դասարանի աշակերտները Ն. Մարտիրոսյանի ուղեկցությամբ այցելեցին Էջմիածնի Բալենիների փողոցի գողտրիկ անկյունում գտնվող Մաչանենց տուն։
‹‹Հայ միասնության խաչ›› բարեգործական մշակույթային հասարակական կազմակերպության հիմնադիր – նախագահ Գ. Մաչանենց Բաբախանյանը 2010 թվականին հիմնադրել է ‹‹Մաչանենց տուրիզմ և արտ›› սոցալական ձեռնարկությունը: Այնտեղ ցուցադրված էին տարբեր ժամանակաշրջանների հայկական կենցաղավարման նմուշներ և մշակույթային արժեք ներկայացնող իրեր: Առկա էին Հայաստանի տարբեր տարածաշրջանների հազարամյա կավե նմուշներ:
Մեր երեխաները մասնակցեցին վարպետության դասերին և իրենց ձեռքով պատրաստեցին կավե իրեր ու տիկնիկներ: Մեծ ոգևորությամբ մասնակցեցին և ծանոթացան լավաշ թխելու արվեստին:

Категория: նորություններ | Просмотров: 537 | Добавил: varssh | Дата: 02.04.2019

Հ․ 45 հիմնական դպրոցի մանկավարժական կազմը և աշակերտները մասնակցեցին մարտի 23-ի համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակին։ «ԷյԹիՓի» (Հայաստան ծառատունկ ծրագիր) բարեգործական հիմնադրամը դպրոցին տրամադրել էր տույայի 20 տնկի, որոնք երեխաները մեծ ոգևորությամբ տնկեցին։

Категория: նորություններ | Просмотров: 441 | Добавил: varssh | Дата: 02.04.2019

Մարտի 21-ին հ. 45 հիմնական դպրոցի 28 աշակերտներ ակտիվորեն մասնակցեցին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից կազակերպվող «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթին և փորձեցին իրենց մաթեմատիկական և տրամաբանական ունակություններն ու հմտությունները:

Категория: նորություններ | Просмотров: 424 | Добавил: varssh | Дата: 22.03.2019

Փետրվարի 19 –ին II ա դասարանում(դասվար` Ս. Բաղդասարյան) անցկացվեց մրցույթ-վիկտորինա` նիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակին: Խաղերի միջոցով երեխաները խոսեցին Հովհաննես Թումանյանի կյանքի ու գործունեության մասին, բեմադրեցին Մեծ գրողի հեքիաթներից հատվածներ:
Դասի ավարտին երեխաներին նվիրեցին գրքեր, իսկ լավագույններին շնորհվեց «Լավագույն ընթերցող» շքանշանով:

Категория: նորություններ | Просмотров: 363 | Добавил: varssh | Дата: 25.02.2019

Կա Մեծարենց, կա Տերյան և բազում այլ պոետներ կան, բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության:
Եվ բնավ էլ պատահական չէ ,որ փետրվարի 19-ը զարդարվում է ոչ
միայն մեր հանճար Թումանյանի ծննդով, այլ նաև միմյանց գիրք նվիրելու ավանդույթով:
Թումանյանական շունչը Երևանի հ. 45 հիմնական դպրոցում զգացվում է ամենուր: Գիրք նվիրելու տոնը բազմախորհուրդ է. այն հիշեցնում է մեզ, որ պետք է ճանաչենք գրքի արժեքը:Գիրք նվիրելով` ինքներս մեզ և մեր շրջապատին նվիրում ենք հոգևոր հաղորդակցման հաճելի ու անմոռաց պահեր:

Категория: նորություններ | Просмотров: 419 | Добавил: varssh | Дата: 25.02.2019

Հայոց բանակի յուրաքանչյուր զինվոր մեր երկրի հպարտությունն է, իսկ նրանց ուժն ու անկոտրում կամքը՝ մեր երկրում ապրող երեխաների ապահով մանկության ամենամեծ երաշխիքը: Ու շատ կարևոր է, երբ բանակը համալրվում է հայրենասեր ու պատրաստված զինվորներով, ինչպիսին հ. 45 հիմնական դպրոցի շրջանավարտ ու այժմ զինվոր Միհրան Գագիկի Կարապետյանն է, որի շնորհակալագիրը բոլորիս սրտերը մեծ ուրախությամբ լցրեց: Փառք ու պատիվ մեր քաջ զինվորի ծնողներին, որ նման անձնուրաց, քաջ ու խելացի զավակակ են պարգևել մեր բանակին: Հավատացած ենք, որ նա նոր խրախուսանքների կարժանանա,նոր հաջողություններ կունենա և պատվով ու արժանապատվությամբ կվերադառնա տուն:
Սիրելի´ զինվորներ, մաղթում ենք խաղաղ ծառայություն, ուժ, ամուր կամք և բարձր տրամադրություն ու թող ձեր սովորած հմտությունները միայն զինավարժությունների ժամանակ հարկավոր լինի:

Категория: նորություններ | Просмотров: 460 | Добавил: varssh | Дата: 08.02.2019

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2025  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2025