Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Շաբաթ, 22.11.2025, 21:44



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [589]
միջոցառումներ [152]
բաց դասեր [167]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 330

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » նորություններ
« 1 2 ... 12 13 14 15 16 ... 98 99 »

Սեպտեմբերի 28-ին հ. 45 հիմնական դպրոցի սպորտդահլիճում 6-րդ դասարանի աշակերտների միջև անցկացվեց սպորտլանդիայի մրցույթ(ուսուցիչ` Ա. Գրիգորյան): Հաղթող ճանաչվեց 6բ դասարանի սաները:

Категория: նորություններ | Просмотров: 449 | Добавил: varssh | Дата: 02.10.2018

Հ. 45 հիմնական դպրոցի III բ դասարանի սաները (դասվար` Ա. Սարգսյան) այցելեցին Սիլվա Կապուտիկյանի տուն- թանգարան: Այցելության  նպատակն էր  աշակերտներին ծանոթացնել բանաստեղծուհու  կյանքին, գրական-մշակութային, հասարակական-քաղաքական գործունեությանը:Երեխաները մեծ հետաքրքրությամբ նայում  էին անվանի բանաստեղծուհու իրերին  ու հարցերի միջոցով բավարարում իրենց հետաքրքրություններ:  Երեխաները շրջեցին  թանգարանի ցուցասրահները ,որտեղ  ցուցադրված էին  բանաստեղծուհու առօրյա օգտագործման իրերը, պարգևները,շքանշանները , մեդալները և նվերները: Սրահին առանձնակի շուք էր տալիս բանաստեղծուհու որդու՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազի կերտած գիպսե կիսանդրին: Այցն ուսուցանող էր, և աշակերտները մեծ ոգևորությամբ հեռացան թանգարանից:

Категория: նորություններ | Просмотров: 446 | Добавил: varssh | Дата: 01.10.2018

Այցելություն Սարդարապատի հուշահամալիր` նվիրված Հայաստանի Հանրապետություն 100 ամյակին: Այցելության նպատակն էր երեխաների մեջ սերմանել հայրենասիրություն, ծանոթացնել թանգարանին և Սարդարապատի հերոսամարտին նվիրված ցուցանմուշներին և նյութերին:
Աշակերտների վրա մեծ ազդեցություն ունեցավ թանգարանում Հայաստան
ի առաջին հանրապետության նշանավոր գործիչների անձնական իրերը,գրառումները, լուսանկարներն, որոնք խոսուն վկաներն են համահայկական հերոսամարտի:

Категория: նորություններ | Просмотров: 415 | Добавил: 45dproc | Дата: 26.09.2018

Կավճանկարչություն` նվիրված ՀՀ 100 ամյակին( դասվար` Լ. Այվազյան)
Սեպտեմբերի 20-ին հ. 45 հիմնական դպրոցի բակը լի էր մանկական անկեղծ ծիծաղով, ուրախությամբ ու խնդությամբ: I ա դասարանի սովորողները` մեր անկախ հանրապետության փոքրիկ քաղաքացիները, դասվար Լ. Այվազյանի ղեկավարությամբ կավճանկարչության միջոցով իրենց սերն ու նվիրվածությունը արտահայտեցին հայրենիքի նկատմամբ: Նրանց թոթովախոս շուրթերից հնչեցին հայրենասիրական բանաստեղծություններ.
Փողփողա´ն նորից, իմ սու´րբ Եռագույն,
Քո կարմիր ,կապույտ ու նարնջագույն
Շողերո´վ լցրու աշխարհս Հայոց,
Դարցրո´ւ նրան աննվաճ ամրոց:

Категория: նորություններ | Просмотров: 407 | Добавил: 45dproc | Дата: 26.09.2018

Սեպտեմբերի 8-ին «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում Երևանի հ. 45 հիմնական դպրոցում անցկացվեց համապետական շաբաթօրյակ, որին մասնակցում էին մեր դպրոցի աշակերտները և անձնակազմը:

Категория: նորություններ | Просмотров: 500 | Добавил: 45dproc | Дата: 14.09.2018

Այս տոնական օրը առանձնահատուկ հուզիչ ու հետաքրքիր էր I ա դասարանում (դասվար Լ. Այվազյան): Լուսավոր ու գունագեղ դասարանում իրենց առաջին դասն անցկացրած փոքրիկները տպավորված էին, փոքր ինչ հուզված և սպասումներով լի: 
Մաղթենք նրանց հաջողություն ուսման մեջ: 
Բարի´ երթ, սիրելի I դասարանցիներ:

Категория: նորություններ | Просмотров: 454 | Добавил: 45dproc | Дата: 14.09.2018

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2025  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2025