Հ. 45 հիմնական դպրոցում ամանորյա նախապատրաստական աշխատանքներն իրենց եռուն փուլում են․ մեր դպրոցն ավելի է գեղեցկացել և իր շքեղությամբ լիովին պատրաստ է տարվա ամենագլխավոր տոնին՝ Ամանորին։ Տոն, որ իր բարի հեքիաթն է հյուսում ու այն տարածում ամենուր: Ամեն մի դասարան հենց երեխաների ձեռքերով զարդարել ու գեղեցկացրել են, ուր կա մեծ սեր, ջերմություն, բարություն ու անկեղծություն։ |