2018թ. հոկտեմբերի 28-ին 8բ դասարանի սովորողները դասղեկ Ա. Փարսադանյանի և մի քանի ծնողների հետ այցելել են Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցի՝ Խենթի (Սամսոն Տեր-Պողոսյան) գերեզմանին:Սովորողներն այնտեղ վերհիշեցին Րաֆֆու <<Խենթը>> վեպը, ծաղիկներ դրեցին Վարդանի (Խենթ), Լալայի, ինչպես նաև մեծ երգչուհի Լուսինե Զաքարյանի գերեզմաններին: Մայր տաճարում սովորողներին օրհնեցին: Այնուհետև այցելեցին Զվարթնոց, ծանոթացան տաճարի պատմությանը:
Էքսկուրսիան անցավ բազմաբովանդակ և հետաքրքիր: Սովորողները մեծ ոգևորությամբ և բարձր տրամադրությամբ վերադարձան Երևան: |