Նախատոնական եռուզեռ էր I ա և II ա դասարաններում (դասվարներ` Լ. Այվազյան, Ս. Բաղդասարյան):
Ամանորյա հրաշքներին սպասող երեխաները մեծ խանդավառությամբ և խնամքով էին գրել ու ձևավորել Ձմեռ պապիկի նամակները: Այդ հեքիաթային ու առեղծվածային պահը հավերժ կհիշվի նրանց կողմից` ի շնորհիվ նրանց դասվարներ Լ. Այվազյանի ու Ս. Բաղդասարյանի մանրամասն ու խնամքով մտածված համատեղ նախագծի:
Թող կատարվեն մեր փոքրիկների բոլոր նվիրական ցանկությունները... |