« 1 2 ... 8 9 10 11 12 ... 97 98 »
Հոկտեմների 5-ին հ. 45 հիմնական դպրոցի VIII ա, գ դասարանների աշակերտները (դասղեկներ`Գ. Բաղրամյան, Ա. Բաղդասարյան) այցելեցին Պատանի հանդիսատեսի թատրոն և դիտեցին Վարդգես Պետրոսյանի ‹‹Վերջին ուսուցիչը›› ներկայացումը:
Սյուժեի հիմքում ոչ միայն դպրոցին առնչվող թեմաներ էին, այլև ընկերությունն ու սերը: Այս ստեղծագործությունը համարժեք էր մերօրյա իրականությանը, որովհետև մեր օրերում էլ կան մարդիկ, ովքեր, ապրելով հետխորհրդային ժամանակաշրջանում, մնացել են խորհրդային մտածելակերպի մեջ, կամ մարդիկ, ովքեր քայլում են ժամանակին համընթաց:Ինչպես ստեղծագործության մեջ, այնպես էլ կյանքում, վերջին ուսուցիչ չի լինում. չէ՞ որ յուրաքանչյուր ուսուցիչ թողնում է իր հետքը, և մենք ամբողջ կյանքում տանում ենք այն մեզ հետ: Թե սերունդների և մարդկային փոխհարաբերությունների խնդիրները, թե դեկորացին և երաժշտական ձևավորումը հնարավորինս մոտեցված էր մեր ժամանակներին: 
|
Սեպտեմբերի 23-ին հ. 45 հիմնական դպրոցի IV բ դասարանի աշակերտները (դասվար` Ա. Սարգսյան) այցելեցին Արամ Խաչատրյանի տուն թանգարան: Աշակերտները հնարավորություն ունեցան ստանալու նոր տեղեկություններ աշխարհահռչակ կոմպոզիտորի կյանքի ու ստեղծագործության մասին: Նրանք մեծ հետաքրքրությամբ էին անցնում սրահից սրահ և համակ ուշադրությամբ լսում և պատասխանում հարցերին:
Նման միջոցառումներն օգնում են զարգացնելու աշակերտի մտահորիզոնը, ճանաչելու, գնահատելու ազգի մեծերին :
|
Մայիսի 2-ին II ա դասարանը (դասվար` Ս. Բաղդասարյան ) Էջմիածնում անցկացրեց յուրօրինակ էքսկուրսիա: Այցելեց <<Մաչանենց>> տուն- թանգարան:
Էքսկուրսիայի ընթացքում կատարեցին մի շարք հետաքրքիր աշխատանքներ` լավաշ թխեցին, զբաղվեցին կավեգործությամբ, տիկնիկագործությամբ: Առիթ ունեցան շփվելու և լուսանկարվելու տուն- թանգարանի հիմնադիր Մաչանի հետ, ով մեծ սիրով և ջերմությամբ ընդունեց նրանց:
Երեխաները էքսկուրսիայի ընթացքում այցելեցին նաև Սուրբ Հռիփսիմե եկեղեցի.
էքսկուրսիան անցավ հետաքրքիր և բովանդակալից: 
|
Ապրիլի 20-ին հ. 45 հիմնական դպրոցի կարատեի խմբակի երեխաները ( մարզիչ` Ա. Գրիգորյան) մասնակցե ցին <<Դինամո >>մարզադահլիճում անցկացվող կարատեի միջազգային առաջնությանը: Առաջնությանը մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Հնկաստանի հավաքականները: Չնայած մեր երեխաներն առաջին անգամ էին մասնակցում միջազգային առաջնությանը , բայց բոլորն էլ հանդես եկան շատ լավ : Հովհաննիսյան Ավետիսը փայլուն հանդես եկավ և զբաղեցրեց III պատվավոր տեղը:

|
|