Դեկտեմբերի 15-ին հ. 45 հիմնական դպրոցի VIա, VIIբ դասարանի սովորողները դասղեկներ Ա. Բաղդասարյանի, Ա. Փարսադանյանի և ուսուչցուհի Գ. Բաղրամյանի հետ այցելեցին Երևանի Պատմության թանգարան: Թանգարանում սիրով ընդունեցին սովորողներին և կազմակերպեցին մրցույթ –վիկտորինա` կապված Հայաստանի ճարտարապետական հուշարձանների հետ: Երեխաներն ակտիվ պատասխանում էին տրված հարցերին: Անցկացվեց նկարչության մրցույթ, ապա ծանոթացան Երևանի պատմությանը: Սովորողների հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ ցուցափեղկերի մոտից դժվարությամբ էին հեռանում: Այցն ուսուցանող էր, և աշակերտները մեծ ոգևորությամբ հեռացան թանգարանից:
Просмотров: 502 |
Добавил: varssh |
Дата: 20.12.2017
|
Դեկտեմբերի 14 ին հ. 45 հիմնական դպրոցի IV բ դասարանում «Ռուսերեն» առարկայից անցկացվեց բաց դաս «Քաղաքավարի բառեր» թեմայով: Դասի նպատակն էր սովորեցնել երեխաներին գրագետ և գեղեցիկ խոսել, կիրառել քաղաքավարի խոսքը առօրյա հաղորդակցման ընթացքում : Ուսուցչուհի Լարիսա Իրիցյանը մշակել էր համապատասխան մեթոդներ , որոնք նպաստում էին թե՛աշակերտների գիտելիքների հարստացմանը, թե´ բառապաշարի զարգացմանը:Երեխաներնը երկխոսության միջոցով ներկայացրեցին լեզվի իմացությունը և կարողացան ազատ արտահայտել իրենց մտքերը : Նրանք երգեցին, ասմունքեցին և կատարեցին խմբային աշխատանք: Դասն ավարտվեց համանուն մուլտֆիլմի դիտումով:
Категория: բաց դասեր |
Просмотров: 519 |
Добавил: varssh |
Дата: 20.12.2017
|
Դեկտեմբերի 12-ին հ. 45 հիմնական դպրոցում V դասարանում անցկացվեց բաց դաս «Տեխնոլոգիա» առարկայից ( ուսուցչուհի` Ն. Թևոսյան) «Նյութագիտության տարրեր» թեմայով: Դասի նպատակն էր երեխաներին ծանոթացնել թելերի տեսակներին և դրանց հատկություններին ,գործվածքի հյուսման տեխնոլոգիային:
Դասի ընթացքում կատարվեց թելերի հատկությունների և դրանցից տացվող գործվածքների և կիրառությունների վերաբերյալ քննարկումներ, կարդացին ռեֆերատ, արտասանեցին հանելուկներ թելերի վերաբերյալ, կատարեցին գործվածքների հյուսում`քաթանային,սարժային,ատլասային եղանակներով… Դասը հագեցված էր դիդակտիվ նույթերով և բավականին հետաքրքիր ու բովանդակալից էր:
Категория: բաց դասեր |
Просмотров: 868 |
Добавил: varssh |
Дата: 20.12.2017
|
|