Դեկտեմբերի 14 ին հ. 45 հիմնական դպրոցի IV բ դասարանում «Ռուսերեն» առարկայից անցկացվեց բաց դաս «Քաղաքավարի բառեր» թեմայով: Դասի նպատակն էր սովորեցնել երեխաներին գրագետ և գեղեցիկ խոսել, կիրառել քաղաքավարի խոսքը առօրյա հաղորդակցման ընթացքում : Ուսուցչուհի Լարիսա Իրիցյանը մշակել էր համապատասխան մեթոդներ , որոնք նպաստում էին թե՛աշակերտների գիտելիքների հարստացմանը, թե´ բառապաշարի զարգացմանը:Երեխաներնը երկխոսության միջոցով ներկայացրեցին լեզվի իմացությունը և կարողացան ազատ արտահայտել իրենց մտքերը : Նրանք երգեցին, ասմունքեցին և կատարեցին խմբային աշխատանք: Դասն ավարտվեց համանուն մուլտֆիլմի դիտումով: |