Նոյեմբերի 29-ին հ. 45 հիմնական դպրոցի IV ա դասարանում տեղի ունեցավ բաց դաս «Ես և շրջակա աշխարհ» առարկայից (դասղեկ` Լ.Այվազյան): Դասի թեման` «Բնությունը մարդու ստեղծագործություններում»: Դասի նպատակն էր դաստիարակել սեր և հոգատար վերաբերմունք բնության նկատմամբ , կարողանալ բնության բարիքները պահպանել, բնության գեղեցկությունը մշակույթի տարբեր ոլորտներում զգալու և կիրառելու հմտություն մշակել…
Աշակերտներն իրենց խելացի և ինքնավստահ խոսքով ներկայացրեցին բնության հրաշալիքները և ամենակարևորը` ցույց տվեցին ,որ չպետք է աղտոտել և ոչնչացնել բնությունը ,որի պահպանումը նշանակում է պաշտպանել հայրենիքը: Երեխաներն իրենց թե´ գեղեցիկ խոսքով , թե´ խորիմաստ աֆորիզմներով, թե´ բեմական դերերով(«Բնությունը և բնության մասնիկները» ) ցույց տվեցին , որ բնությունը մեր մեջ է, մենք` բնության: Աչքի ընկան իրենց աշխարհաճանաչողական փայլուն գիտելիքներով և գրագետ խոսք կառուցելու կարողությամբ: Խմբային մեթոդով աշակերտները բաժանվեցին խմբերի ու կարճ ժամանակում կարողացան նկարել, պատրաստել բնության գեղեցիկ պատկերներ, լուծել տրամաբանական խնդիրներ,գրել հետաքրքիր անվանակապեր:
Դասարանը գեղեցիկ կահավորված էր, կային նպատակային ցուցապաստառներ, հետաքրքիր խաչբառեր, տեսասահիկ, մուլտֆիլմ : Սրանց միջոցով դասվար Լ. Այվազյանը կարողացավ բացահայտել իր սաների գիտելիքները, կարողությունները, հմտությունները:
Բաց դասը բարձր գնահատանքի արժանացավ դպրոցի տնօրենության կողմից, իսկ ծնողները հպարտ էին, որ իրենց երեխաները զինված են գիտելիքներով և կարևորում են բնության դերը իրենց կյանքում: