Դեկտեմբերի 12-ին հ. 45 հիմնական դպրոցում V դասարանում անցկացվեց բաց դաս «Տեխնոլոգիա» առարկայից ( ուսուցչուհի` Ն. Թևոսյան) «Նյութագիտության տարրեր» թեմայով: Դասի նպատակն էր երեխաներին ծանոթացնել թելերի տեսակներին և դրանց հատկություններին ,գործվածքի հյուսման տեխնոլոգիային:
Դասի ընթացքում կատարվեց թելերի հատկությունների և դրանցից տացվող գործվածքների և կիրառությունների վերաբերյալ քննարկումներ, կարդացին ռեֆերատ, արտասանեցին հանելուկներ թելերի վերաբերյալ, կատարեցին գործվածքների հյուսում`քաթանային,սարժային,ատլասային եղանակներով… Դասը հագեցված էր դիդակտիվ նույթերով և բավականին հետաքրքիր ու բովանդակալից էր: |