Հ. 45 հիմնական դպրոցում շարունակվում էին տոնական միջոցառումները՝ մեկը մյուսից հետաքրքիր ու գեղեցիկ, միևնույն ժամանակ ճանաչողական և ուսուցանող։
II ա դասարանում տոն էր .«Ամանորյա հեքիաթ» խորագիրը կրող խաղ-վիկտորինան: Այն իր հեքիաթային հույզերն էր փոխանցել թե՛ աշակերտներին, թե՛ նրանց ծնողներին: Միջոցառումն անցավ ուրախ ու հետաքրքիր՝ անմոռաց պահեր նվիրելով ներկաներին: Անակնկալ ձևով հայտնված Ձմեռ պապն ու Ձյունանուշը միջոցառման ավարտը դարձրին է՛լ ավելի աշխույժ ու տպավորիչ:
|
Աշակերտները ներկայացրեցին « Հեքիաթ կորած ժպիտի մասին», « Անտառի բնակիչները» հեքիաթները: Իրենց գունեղ ու տոնական ելույթով գեղեցիկ մտահղացմամբ, հետաքրքիր բեմականացմամբ փայլեցին երեխաները: Հ. 45 հիմնական դպրոցի III բ դասարանում անցկացվեց ամանորյա միջոցառում ( դասվար` Գ.Բաղդասարյան)
|
Հ. 45 հիմնական դպրոցում ամանորյա հեքիաթն էր թևածում, իսկ հեքիաթի հերոսներ դարձած I ա դասարանի սաներն առավել քան գեղեցիկ էին, չքնաղ, պայծառ, համահունչ կերպարներով, ուրախ երգ ու պարով, անկեղծ ժպիտներով։
|
Դեկտեմբերի 22–ին IV ա դասարանում Ամանորին նվիրված ամփոփիչ դաս-միջոցառում էր: Ամփոփվեցին մրցույթների արդյունքները, հայտնի դարձան տարբեր անվանակարգերում հաղթող ճանաչվածների անունները: Բոլորն արժանացան պատվոգրի:
Категория: բաց դասեր |
Просмотров: 522 |
Добавил: varssh |
Дата: 26.12.2017
|
Ամանորյա ուրախ տրամադրություն հ.45 հիմնական դպրոցում:
Մեր դպրոցն ավելի է գեղեցկացել, զարդարվել և իր շքեղությամբ լիովին պատրաստ է տարվա ամենագլխավոր տոնին՝ Ամանորին։ Տոն, որ իր բարի հեքիաթն է հյուսում ու տարածում ամենուր: Երեխաները մեծ սիրով զարդարել են ամեն մի դասարան, ուր կա ջերմություն, բարություն ու անկեղծություն։
|
|