Դեկտեմբերի 6-ին հ. 45 հիմնական դպրոցի IIբ դասարանում անցկացվեց բաց դաս «Մայրենի» առարկայից (դասղեկ` Ա. Սարգսյան): Դասի թեման` «Տեսնես` լա՞վ է, թե՞ վատ»: Դասի ընթացքում երեխաները մեկնաբանեցին անցած թեմաների հերոսների լավ և վատ վարքագծերը, բացահայտելով նրանց լավ և վատ արարքները, ակտիվորեն մասնակցեցին խմբային, քարտային աշխատանքներին: Դասը ամփոփվեց աստղիկների վրա գրառումով «Ուզում եմ լինել…»: Դասը իրականացավ ԽԻԿ համակարգով և հասավ արդյունավետ ավարտի: