Դեկտեմբերի 15-ին հ. 45 հիմնական դպրոցի VIա, VIIբ դասարանի սովորողները դասղեկներ Ա. Բաղդասարյանի, Ա. Փարսադանյանի և ուսուչցուհի Գ. Բաղրամյանի հետ այցելեցին Երևանի Պատմության թանգարան: Թանգարանում սիրով ընդունեցին սովորողներին և կազմակերպեցին մրցույթ –վիկտորինա` կապված Հայաստանի ճարտարապետական հուշարձանների հետ: Երեխաներն ակտիվ պատասխանում էին տրված հարցերին: Անցկացվեց նկարչության մրցույթ, ապա ծանոթացան Երևանի պատմությանը: Սովորողների հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ ցուցափեղկերի մոտից դժվարությամբ էին հեռանում: Այցն ուսուցանող էր, և աշակերտները մեծ ոգևորությամբ հեռացան թանգարանից: |