Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Շաբաթ, 28.06.2025, 12:11



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [588]
միջոցառումներ [152]
բաց դասեր [167]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » նորություններ
« 1 2 ... 7 8 9 10 11 ... 97 98 »

Հոկտեմբերի 20-ին I բ,գ,  դասարանների աշակերտները, դասվարներ` Ն. Ավետիսյանի և Գ. Բաղդասարյանի գլխավորությամբ կազամակերպել էին ուսումնաճանաչողական այց Օշական՝ իրենց երախտագիտությունը հայտնելու մեր դպրության նախահորը: Նրանք հանդես եկան ասմունքով, երգով, խոնարհվեցին և ծաղիկներ դրեցին հայերենի առաջին ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցի շիրիմին, խոստացան լավ սովորել և կատարել մեծ ուսուցչի պատգամները: Վերջում դասվարը երեխաներին հանձնեց պատվոգրեր, որտեղ պետք է գրեին մեսրոպյան այբուբենի առաջին տառը: Օրը հագեցած էր, հետաքրքիր և անակնկալներով լի:

Категория: նորություններ | Просмотров: 380 | Добавил: varssh | Дата: 07.11.2019

Էրեբունի-Երևան 2801
Էրեբունցիները հերթական անգամ ապացուցեցին, որ Երևանի սկիզբը հենց Էրեբունին է:Երևանի հ.45 հիմնական դպրոցն իր ուսուցչական և աշակերտական կազմով մասնակցություն ունեցավ Էրեբունի-Երևան տոնակատարությանը, քանի որ այս տոնն առավել հոգեհարազատ էր մեզ`

Категория: նորություններ | Просмотров: 334 | Добавил: varssh | Дата: 23.10.2019

Հոկտեմբերի 13-ին II ա դասարանի սովորողները, դասվար Լ. Այվազյանի գլխավորությամբ, այցելեցին բուսաբանական այգի: Այցի նպատակը ոչ միայն այգում և ջերմոցներում էքսկուրսիա անցկացնելն էր, այգու հարուստ բուսական աշխարհին սովորողներին ծանոթացնելը, այլ նաև բնապահպանական կարողությունների ձևավորումը: Այդ նպատակով էլ նախապես պատրաստվել էին թեմային համապատասխան վահանակներ,որոնք սովորողները ներկայացրեցին այգու մյուս այցելուներին:
Այգում երեխաները հանգստացան ,նկարեցին, գունավոր տերևներով պատրաստեցին ապլիկացիաներ:
Այցն աննկատ չմնաց նաև այգու տնօրենության ուշադրությունից: Սովորողներն արժանացան բուսաբանական այգու տնօրենության գովեստին`հետաքրքիր մտքի, մոտեցման և լավ պահվածքի համար:

Категория: նորություններ | Просмотров: 377 | Добавил: varssh | Дата: 21.10.2019

Հոկտեմբերի 11-ին հ. 45 հիմնական դպրոցի 8գ դասրանի աշակերտները (դասղեկ` Գ.Բաղրամյան ) այցելեցին Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան: Երեխաները հետաքրքրությամբ ուսումնասիրեցին սեպագրերը , գտածոները և հպարտությամբ խոսեցին մեր քաղաքի պատմությամ մասին , որ այժմյան Երևանի պատմությունը սկսվում է հենց այստեղից: Այնուհետև բարձրացան բլրի գագաթ,որտեղ գտնվող ամրոցի ավերակներն ու որմնանկարները խոսում են հեռավոր դարերի բարձր գեղարվեստական նվաճումների մասին:
Աշակերտները համալրեցին իրենց գիտելիքները և գիտելիքով զինված հեռացան Էրեբունի պատմահնագիտական թանգարանից:

Категория: նորություններ | Просмотров: 352 | Добавил: varssh | Дата: 21.10.2019

Հոկտեմբերի 13-ին հ. 45 հիմնական դպրոցի VI գ դասարանը դասղեկ Ա. Սահակյանի գլխավորությամբ իր հերթական էքսկուրսիան կատարեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածին: Ճանապարհին դասարանը եղավ Ս. Հռիփսիմե և Ս. Գայանե եկեղեցիներում: Երեխաները ծանոթացան եկեղեցիների կառուցման պատմությանը, եղան Էջմիածնի թանգարանում: Գիտելիքների պաշարն ավելացրած, ուրախ տրամադրությամբ վերադարձան տուն:

Категория: նորություններ | Просмотров: 320 | Добавил: varssh | Дата: 21.10.2019

Հոկտեմբերի 6-ին Երևանի հ 45 հիմնական դպրոցի VII ա դասարանի սովորողները(դասղեկ` Ա. Հակոբյան) գնացքով մեկնեցին Գյումրի: Երեխաները ծանոթացան քաղաքին, եղան Մ Մկրչյանի ,Հ. Շիրազի , Ավ Իսահակյանի և <<Մինի>> արվեստի թանգարաններում: Այցելեցին <<Պլպլան ժամ >> և Սուրբ Նշան եկեղեցիները, ծանոթացան Ամենափրկիչ եկեղեցու պատմությանը : Շրջեցին Վարպետաց փողոցով և եղան նաև Սև բերդում: Աշնանային Գյումրին գեղեցիկ և հրապուրիչ էր: Ուրախ տրամադրությամբ և անկրկնելի տպավորություններով երեխանները վերադարձան տուն:

Категория: նորություններ | Просмотров: 377 | Добавил: varssh | Дата: 21.10.2019

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2025  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2025