Կայքի մենյու |
|
 |
Բաժնի անվանակարգերը |
|
 |
Մեր հարցումը |
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329
|
 |
Վիճակագրություն |
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0 |
 |
|
 | |  |
| Գլխավոր էջ » նորություններ
« 1 2 ... 5 6 7 8 9 ... 97 98 »
Ողջունում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վերջին նախաձեռնությունը՝ կապված հանրակրթական դպրոցներում հեռավար ուսուցում կազմակերպելու հետ։ Տեղեկացնում ենք, որ առաջնորդվելով կորոնավիրուսի տարածումը կանխարգելու և մեր սաների կյանքի և առողջության համար անվտանգություն ապահովելու մտահոգությամբ հ․ 45 հիմնական դպրոցի մանկավարժները պատրաստ են հարմարեցնելու մեթոդաբանությունը առցանց ուսուցման՝ օգտագործելով հեռավար ուսուցման ծրագրեր ու գործիքներ և փորձելու են տարբեր ծրագրերով ու մեթոդներով կազմակերպել հեռավար ուսուցում՝ դասընթացները տեղափոխելով առցանց հարթակ:
Առցանց ուսուցումը կազմակերպելու համար հիմնականում օգտագործելու են Viber, Skype, Facebook.com հարթակներն ու ծրագրերը։
Տնօրինությունը նույնպես պարբերաբար կազմակերպում է առցանց հանդիպումներ՝ հստակեցնելու առաջիկա անելիքները։
|
Դեկտեմբերի 5-ին Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարեդարձին նվիրված անցկացվեց սեմինար պարապմունք << Պատրաստվածություն ուժեղ երկրաշարժերին>> թեմայով: Կատարվեց տարհանում , որին մասնակցեցին դպրոցի ուսուցչական և աշակերտական կազմը: 
|
Հ. 45 հիմնական դպրոցի IV գ դասրանի աշակերտները (դասվար` Ն. Բաղդասարյան) այց ելեցին Սարդարապատ : Էքսկուրսիայի նպատակն էր երեխաներին ծանոթացնել Սարդարապատի պատմությանը և հաղորդակից դարձնել հայ ժողովրդի մշակույթին: Երեխաները ծանոթացան հուշահամալիրի ստեղծման պատմությանը և իմացան ճակատամարտի դերն ու նշանակությունը հայ ազգի համար: Այցելեցին նաև Զվարթնոց տաճարը և ծանոթացան տաճարի պատմությանը: Էքսկուրսիան ուներ հայրենասիրական, գեղագիտական, դաստիարակչական մեծ նշանակություն:
|
Նոյեմբերի 10-ին հ. 45 հիմնական դպրոցի IVգ դասարանի աշակերտները դաս ղեկ Ն. Բաղդասրյանի գլխավորությամբ այցելեցին Խոր Վիրապ: Էքսկուրսիայի նպատակն էր երեխաներին ծանոթացնել Խոր Վիրապի պատմությանը և հաղորդակից դարձնել հայ ժողովրդի մշակույթին, հարգանք սերմանել մեր հոգևոր և նյութական մշակութային արժեքների նկատմամբ: Սովորողները ծանոթացան մշակույթի մեծագույն արժեքներ ներկայացնեղ եկեղեցու պատմությանը, ճարտարապետությանը, հիացան Արարատ լեռան շքեղ տեսքով և վայելեցին գունագեղ աշունը:Էքսկուրսիան բազմաբովանդակ էր և ուսուցանող:
|
2019թ. նոյեմբերի 10-ին IX բ դասարանի սովորողները դասղեկ Ա. Փարսադանյանի և ծնողների հետ կազմակերպեցին էքսկուրսիա Գառնի հեթանոսական տաճար և Գեղարդ վանական համալիր: Ճանապարհին կանգ առան Չարենցի կամարի մոտ: Սովորողներին ուղեկցում էր << Plantastik Tour>> տուրիստական կազմակերպության էքսկուրսավարը, ով հետաքրքիր տեղեկություններ հաղորդեց Չարենցի կամարի ,Գառնի տաճարի, խաչքարերի և Գեղարդի համալիրի մասին: Սովորողներն ուշադիր լսում էին, ապա պատասխանում էքսկուրսավարի ամփոփիչ հարցերին: Ետ վերադառնալու ճանապարհին աշակերտները հանգստյան գոտիներից մեկում վայելեցին հրաշալի և գունագեղ աշունը: Էքսկուրսիան բազմաբովանդակ էր և ուսուցանող:
|
|
| |
 | |  |
|
Մուտքի ձև |
|
 |
Որոնել |
|
 |
Օրացույց |
|
 |
Գրառումների պահոց |
|
 |
|