Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Հինգշաբթի, 17.07.2025, 03:53



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [589]
միջոցառումներ [152]
բաց դասեր [167]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 2
Հյուրեր. 2
Անդամներ. 0

Գլխավոր էջ » միջոցառումներ
« 1 2 ... 7 8 9 10 11 ... 25 26 »

Հ. 45 հիմնական դպրոցը` մեր հարազար կրթօջախը, սեպտեմբերմեկյան այս պայծառ օրն իր գոյության 81-րդ տարին սկսում է ևս մեկ սերունդ կրթելու և դաստիարակելու առաքելությամբ:
Մոտ 700 սովորողների խինդ ու ծիծաղը լցրել էր դպրոցի բակը: I դասանցիների լուսաշող հայացքները ջերմություն և ժպիտի էին կորզում ներկաներից: Ուսումնական տարին բացվեց ՀՀ հիմնի կատարմամբ, ծածանվեց եռագույնը, ողջունեցին « Dolce Vita» պարային համույթը, I դասարանցիները, շնորհալի երեխաները: Ջերմ խոսքերով բարի գալուստ մաղթեց դպրոցի տնօրեն պարոն Փաշայանը: Մեր տոնական միջոցառմանը մասնակից էին նաև ԱԺ պատգամավոր Հարություն Կարապողոսյանը և Էրեբունի վարչական շրջանի կրթության բաժնի ներկայացուցիչը:

Категория: միջոցառումներ | Просмотров: 520 | Добавил: 45dproc | Дата: 13.09.2017

Սեպտեմբերի 29-ին 2<<գ>> դասարանի աշակերտները դասվար Ն. Ավետիսյանի ղեկավարությամբ այցելեցին <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ>>: Նրանք եղան թանգարանի չորս սրահներում, որտեղ ծանոթացան հայրենի բնաշխարհին, Կարմիր գրքում ընդգրկված կենդանիների և բույսերի ցուցանմուշներին:Այցելության նպատակը էկոլոգիական դաստիարակության և կրթության, ինչպես նաև բնապահպանական քարոզչությանը նպաստելն է:

Категория: միջոցառումներ | Просмотров: 743 | Добавил: 45dproc | Дата: 12.12.2016

Դաս-միջոցառոմ <<Արգելոցապարկային համալիր>>-ի <<Ջրվեժ>> անտառպարկում

Հոկտեմբերի 7-ին III <<ա>> դասարանի սովորողները, ընկեր Այվազյանի ուղեկցությամբ, այցելեցին <<Արգելոցապարկային համալիր>>-ի <<Ջրվեժ>> անտառպարկ: 
Անտառպարկի աշխատակիցն անցկացրեց դաս-էքսկուրսիա: Նա երեխաներին բացատրեց <<Արգելավայր>>, <<Արգելոց>> հասկացությունները, խոսեց կենդանիների, բույսերի, բնության երևույթների մասին: Աշակերտները ոգևորված լսում էին իրենց համար անծանոթ երևույթների բացատրությունը, հարցերի միջոցով բավարարում իրենց հետաքրքրությունը:
Կազմակերպվեց զբոսանք: Ինչքան սարալանջն ի վեր էինք բարձրանում, այնքան չքնաղ բնությունն իր աշնանային գույներով ավելի էր գրավում: Աշունն իր գույներով ներկել էր անտառը. յուրաքանչյուր ծառ, քար հեքիաթային մի աշխարհ էր թվում...
Երեխաներն իրենց տեսած ոսկեշունչ աշնան պատկերը յուրովի ներկայացրեցին իրենց նկարներում:
Անտառի մի գողտրիկ անկյունում անցկացվեց միջոցառում ` <<Աշնանային սիմֆոնիա>> խորագրով: Աշակերտներն իրենց խոսքն ասացին աշնան մասին և երգերով գովերգեցին ոսկեփայլ աշունը:

 
 
Категория: միջոցառումներ | Просмотров: 582 | Добавил: 45dproc | Дата: 12.12.2016

Երևան՝ արևի քաղաք
«Երևան՝ արևի քաղաք» սա էր այս տարվա Էրեբուն-Երևան տոնակատարության կարգախոսը, որին համապատասխան մայրաքաղաքն ընկմվել էր կարմիր ու ծիրանագույն երանգների մեջ, նունիսկ արևն այդ օրը երևանյան կարգախոսով էր ժպտում երևանցիներին:
Երևանի հ.45դպրոցն իր ուսուցչական և աշակերտական կազմով ակտիվ մասնակցություն ունեցավ Էրեբունի-Երևան տոնակատարությանը, քանի որ այս տոնն առավել հոգեհարազատ է մեզ` էրեբունցիներիս համար: Մենք մեծ հպարտությամբ ու խանդավառությամբ մասնակցեցինք տոնակատարությանը` ոգևորելով մնացած շրջաններից ու արտերկրից եկած հյուրերին: Էրեբունի փողոցում կառուցված բեմահարթակներում, բացօթյա հատվածներում կազմակերպվել էր ավանդական դարձած բազմաժանր համերգային ծրագրեր (ռոք, ջազ, դասական) ինչպես նաև բացվել էին տարաբնույթ տաղավարներ այդ օրը հետաքրքիր ու անմոռանալի դարձնելու համար:

Категория: միջոցառումներ | Просмотров: 555 | Добавил: school45 | Дата: 08.12.2016

19.09.2016թ. Երևանի հ.45 հիմն. դպրոցում 9Ա դասարանի սովորողնեի ներկայացմամբ (ղեկավար` պատմության ուսուցչուհի Ս. Գևորգյան) տեղի ունեցավ «Անկախ Հայաստան» միջոցառումը` նվիրված Հայաստանի անկախության 25-րդ ամյակին: 
«Ես հպարտ եմ, որ հայ եմ,որ ՀՀ քաղաքացի եմ»,-կարմիր թելի նման այս միտքն է ձգվում ողջ միջոցառման ընթացքում:
Ասմունք, գեղեցիկ խոսք… պատմություն և իրականություն…
Պետական մտածողության զարգացմանը միտված միջոցառումը վարակեց հանդիսատեսին, որը դարձավ նաև միջոցառման ակտիվ մասնակից:

 

Категория: միջոցառումներ | Просмотров: 545 | Добавил: school45 | Дата: 08.12.2016

Անկախության տոնի առթիվ 2<<գ>> դասարանում դասվար Ն. Ավետիսյանի ղեկավարությամբ տոնական տրամադրություն էր: Երջանկության գաղտնիքը անկախության մեջ է, իսկ անկախության գաղտնիքը՝ խիզախության: Աշակերտներն ապացուցեցին, որ 25-ամյա Հայաստանի Հանրապետությունը հզոր է իր քաջ զավակներով, ովքեր իրենց հայրենասիրությամբ, գիտելիքներով, մտքի ու բազկի ուժով առավել կհզորացնեն մեր ազատ ու անկախ Հայաստանը: 
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՄԵՐ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՆԻՔ,
ԹՈՂ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԴ ՀԱՐԱՏև ԼԻՆԻ...

Категория: միջոցառումներ | Просмотров: 536 | Добавил: school45 | Дата: 08.12.2016

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2025  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2025