Երևան՝ արևի քաղաք
«Երևան՝ արևի քաղաք» սա էր այս տարվա Էրեբուն-Երևան տոնակատարության կարգախոսը, որին համապատասխան մայրաքաղաքն ընկմվել էր կարմիր ու ծիրանագույն երանգների մեջ, նունիսկ արևն այդ օրը երևանյան կարգախոսով էր ժպտում երևանցիներին:
Երևանի հ.45դպրոցն իր ուսուցչական և աշակերտական կազմով ակտիվ մասնակցություն ունեցավ Էրեբունի-Երևան տոնակատարությանը, քանի որ այս տոնն առավել հոգեհարազատ է մեզ` էրեբունցիներիս համար: Մենք մեծ հպարտությամբ ու խանդավառությամբ մասնակցեցինք տոնակատարությանը` ոգևորելով մնացած շրջաններից ու արտերկրից եկած հյուրերին: Էրեբունի փողոցում կառուցված բեմահարթակներում, բացօթյա հատվածներում կազմակերպվել էր ավանդական դարձած բազմաժանր համերգային ծրագրեր (ռոք, ջազ, դասական) ինչպես նաև բացվել էին տարաբնույթ տաղավարներ այդ օրը հետաքրքիր ու անմոռանալի դարձնելու համար: