Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Երկուշաբթի, 03.02.2025, 01:00



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [544]
միջոցառումներ [143]
բաց դասեր [158]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » միջոցառումներ
« 1 2 ... 8 9 10 11 12 ... 23 24 »

Դասղեկի ժամ` նվիրված Հայաստանի անկախության 25 ամյակին
3-րդ ‹‹ա›› դասարան, դասվար` Լ. Այվազյան 

 

Ազատություն երազեցինք,
Անկախություն պահանջեցինք 
Եվ կերտեցինք մենք հաղթական 
Ազատ,անկախ, Մա΄յր Հայաստան:
Սեպտեմբերի 20-ին 3-րդ ‹‹ա›› դասարանում կայացավ դասղեկի ժամ` ‹‹ԵՍ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՎԱԿՆ ԵՄ›› խորագրով;
‹‹Անկախ Հայաստանի զավակները ››` 3-րդ ‹‹ա›› դասարանի սովորողները, ամենայն պատասխանատվությամբ են կրում այդ ‹‹կոչումը›› և հայտարարում ի լուր աշխարհի, որ լինելու են հայրենիքի արժանի զավակ և պայքարելու են հայրենիքի բարեկեցության և խաղաղության համար:
Մա΄յր Հայաստան` ազատ, անկախ,
Դու մեր օրրան սրբազան, 
Խոսք ենք տալիս լինել պաշտպան 
Ու քաջ զինվոր քեզ արժան:

Категория: միջոցառումներ | Просмотров: 831 | Добавил: school45 | Дата: 08.12.2016

Մարտի 15-ին 8 «ա » և 9 «ա» դասարանների սովորողները (ղեկավար՝ պատմության ուսուցչուհի Ս. Գևորգյան) դպրոցի հանդիսատեսի դատին ներկայացրեց հայի հայրենասիրական ոգու հզոր ուժի դրսևորման դրվագները ղարաբաղյան պատերազմի տարիներին, վերլուծելով ու վկայակոչելով այդ պատերազմում հաղթանակի գլխավոր պատճառը՝ հայրենասիրությունն ու անձնվերուրյունը: Միջոցառումը նվիրված էր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարելիցին ինչպես նաև հայոց բանակի 24- ամյակին և կրում էր «Արցախ՝ հաղթանակած հայոց բանակ» խորագիրը:

Категория: միջոցառումներ | Просмотров: 553 | Добавил: 45dproc | Дата: 23.03.2016

Մայրության և գեղեցկության տոնի առթիվ Երևանի հ. 45 հիմնական դպրոցի 2-րդ «գ» դասարանի աշակերտները դասվար Ա. Յազուլյանի ղեկավարությամբ ներկայացան գեղեցիկ հանդեսով: Միջոցառումն սկսվեց թիթեռնիկի և ծաղիկների անկրկնելի պարով՝ ազդարարելով գարնան գալուստը: Աշակերտները մեծ ոգևորությամբ բանաստեղծություններ և երգեր նվիրեցին սիրելի մայրիկներին, քույրերին, տատիկներին, ուսուցիչներին ու դպրոցի անձնակազմին: Երեխաները ներկայացրեցին տոնի առաջացման հետ կապված հետաքրքիր պատմությունը: Գարունն իր ողջ հմայքով պարուրել էր բոլորին: Աշակերտների անկեղծ ու ջերմ ժպիտները, գեղեցիկ ելույթները հուզեցին հանդիսատեսին: 

Категория: միջոցառումներ | Просмотров: 563 | Добавил: 45dproc | Дата: 23.03.2016

Միջոցառում ՝ ‹‹  Ամանորյա խճանկար ››, 2-րդ ‹‹ ա›› դասարան, դասվար՝  Լ. Այվազյան

Դեկտեմբերի 25-ին  2-րդ  ‹‹ ա›› դասարանի սովորողները հանդիսատեսին ներկայացրեցին  ‹‹Ամանորյա խճանկար›› խորագիրը կրող միջոցառումը:Սովորողները բեմականացրեցին հեքիաթ աշխարհի տարբեր ծայրերից ‹‹ Սառցե թագավորությունում›› հանդիպած շատերին հայտնի ու անհայտ, սիրելի ու չբացահայտված հերոսների մասին, ովքեր հավաքվել էին հաշտ ու խաղաղ հրաժեշտ տալու հին տարուն և ողջունելու նորի գալուստը:

   Միջոցառումը համեմված էր երաժշտական ու պարային հետաքրքիր համարներով,երեխաներին հարազատ ձմեռային խաղերի դրվագներով:

Վերջում սովորողները մասնակցեցին խաղ-մրցույթների. հաղթողները պարգևատրվեցին,մասնակիցները ստացան խրախուսական ‹‹ մեդալներ›› :

Դեկտեմբերի 25-ին  2 ‹‹ ա›› դասարանի սովորողները հանդիսատեսին ներկայացրեցին ևս մեկ միջոցառում. այս անգամ ռուսաց լեզվով (այս միջոցառումը սովորողների համար  առաջինն էր ռուսաց լեզվով):Սովորողները ներկայացրեցին փոքրիկ բեմականացում  ‹‹Ձնեմարդու››  ու ‹‹Նապաստակի›› ընկերության մասին:Միջոցառման ընթացքում հնչեցին բանաստեղծություններ ու երգեր  ռուսաց լեզվով:

Категория: միջոցառումներ | Просмотров: 662 | Добавил: 45dproc | Дата: 09.01.2016

Հոկտեմբերի 15-ին, չնայած աշնանային մշուշոտ եղանակին, արևային տրամադրություն էր հ.45 հիմնական դպրոցի I գ դասարանում, դասվար` Ն.Ավետիսյան: Առաջին հանդիսություն, առաջին անհանգիստ թրթիռներ, Մաշտոցյան այբուբենի առաջին տառի շնորհանդես… Սաները պատվով կատարեցին իրենց հանձնարարված պատասխանատու առաջին փորձությունը` ժպիտ պարգևելով ներկաներին:

Категория: միջոցառումներ | Просмотров: 631 | Добавил: 45dproc | Дата: 14.11.2015

Ներքոհիշյալ նկարներով ձեզ մասնակից ենք դարձնում Երևանի հ.45 հիմնական դպրոցի Iբ դասարանի կյանքի ուրախ և միաժամանակ պատասխանատու մի ժամանակահատվածին, երբ 6ամյա մեր բալիկները տառաճանաչ դարձան ու մեծ ուրախությամբ նշեցին այդ փաստը: Դժվար է հավատալ, որ դեռևս մի քանի ամիս առաջ մեր երեխաները գրաճանաչ չէին, սակայն ընկ. Տիգրանյանի ջանքերի, աշխատասիրության և նաև համբերատարության շնորհիվ, մեր հրաշքները սովորեցին գրել, կարդալ, հաշվել, գումարել ու հանել, իսկ մեսրոպյան տառերը գիտեն և աշխարհաբար, և գրաբար: Որքան ուրախացան, երբ ստացան իրենց ,,Առաջին քայլերը,, և նկարազարդ հեքիաթների գիրքը շատ սիրելի դասվար՝ Ռ.Տիգրանյանից ու դպրոցի տնօրեն՝ պարոն Փաշայանից, ով միաժամանակ և բարի է, և խիստ:
         Iբ դասարանի ծնող` Մերի Սողոմոնյան

  

 

Категория: միջոցառումներ | Просмотров: 775 | Добавил: 123654 | Дата: 14.05.2015

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2025  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2025