
Դաս-միջոցառոմ <<Արգելոցապարկային համալիր>>-ի <<Ջրվեժ>> անտառպարկում
Հոկտեմբերի 7-ին III <<ա>> դասարանի սովորողները, ընկեր Այվազյանի ուղեկցությամբ, այցելեցին <<Արգելոցապարկային համալիր>>-ի <<Ջրվեժ>> անտառպարկ:
Անտառպարկի աշխատակիցն անցկացրեց դաս-էքսկուրսիա: Նա երեխաներին բացատրեց <<Արգելավայր>>, <<Արգելոց>> հասկացությունները, խոսեց կենդանիների, բույսերի, բնության երևույթների մասին: Աշակերտները ոգևորված լսում էին իրենց համար անծանոթ երևույթների բացատրությունը, հարցերի միջոցով բավարարում իրենց հետաքրքրությունը:
Կազմակերպվեց զբոսանք: Ինչքան սարալանջն ի վեր էինք բարձրանում, այնքան չքնաղ բնությունն իր աշնանային գույներով ավելի էր գրավում: Աշունն իր գույներով ներկել էր անտառը. յուրաքանչյուր ծառ, քար հեքիաթային մի աշխարհ էր թվում...
Երեխաներն իրենց տեսած ոսկեշունչ աշնան պատկերը յուրովի ներկայացրեցին իրենց նկարներում:
Անտառի մի գողտրիկ անկյունում անցկացվեց միջոցառում ` <<Աշնանային սիմֆոնիա>> խորագրով: Աշակերտներն իրենց խոսքն ասացին աշնան մասին և երգերով գովերգեցին ոսկեփայլ աշունը:
|