19.09.2016թ. Երևանի հ.45 հիմն. դպրոցում 9Ա դասարանի սովորողնեի ներկայացմամբ (ղեկավար` պատմության ուսուցչուհի Ս. Գևորգյան) տեղի ունեցավ «Անկախ Հայաստան» միջոցառումը` նվիրված Հայաստանի անկախության 25-րդ ամյակին:
«Ես հպարտ եմ, որ հայ եմ,որ ՀՀ քաղաքացի եմ»,-կարմիր թելի նման այս միտքն է ձգվում ողջ միջոցառման ընթացքում:
Ասմունք, գեղեցիկ խոսք… պատմություն և իրականություն…
Պետական մտածողության զարգացմանը միտված միջոցառումը վարակեց հանդիսատեսին, որը դարձավ նաև միջոցառման ակտիվ մասնակից: