Զատիկը կամ Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնն ամբողջ աշխարհի հավատացյալ քրիստոնյաների ամենակարևոր տոներից մեկն է: Եկեղեցական կանոնների համաձայն, Զատիկը նշվում է գարնանային լիալուսնից հետո առաջին կիրակի օրը:
Ապրիլի 3-ին հ. 45 հիմնական դպրոցում նշվեց Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը իրեն վայել շքեղությամբ :Մեր սաները ներկայացրեցին գեղեցիկ,բովանդակալից ու հագեցած միջոցառում`նվիրված Զատկի տոնին: Գեղեցիկ տոնի խորհրդին հարիր զարդարված սեղանները, սաների սրտառուչ ու ազդեցիկ խոսքերը, պարերը բոլորի սրտերում արթնացրեց սիրո, բարության և ուրախության անպատմելի զգացումներ: |