« 1 2 ... 10 11 12 13 14 ... 25 26 »
Դաս-Միջոցառում << Տոն աշնանային անտառում>>
նոյեմբերի 17-ին 5ա դասարանում անցկացվեց դաս միջոցառում (ռոսաց լեզվի ուսուցչուհի` Լ Իրիցյան): Դասարանը կարծես աշնանային հագուստ էր հագել` զարդարվելով դեղին տերևներով, նկարներով, փուչիկներով: Այդ աշնանային մթնոլորտում երեխաներն իրենց գունավոր զգեստներով պարող տերևներ էիր հիշեցնում: Նրանք ներկայացրին հեքիաթային մի դրվագ և հորդորեցին բոլորին բարեխիղճ լենել բնության հետ` չջարդել ծառերի ճյուղերը, սիրել կենդանիներին, պահպանել բնությունը: Երեխաների երգը, պարը և մաքուր ռուսերենով աշնան գովերգը աշնանային, տոնական տրամադրություն հաղորդեց բոլորին:
Միջոցառումն ուսուցողական և դաստիարակչական բնույթ ուներ:
|
Հոկտեմբերի 16-ին Iա դասարանում (դասվար՝ Լ. Այվազյան) կրկին տոն էր. Հայոց այբուբենի I տառի՝ <<Ա>>-ի տոնն էր՝ <<Ա>> տառի շնորհանդեսը: Աշակերտներն ուղևորվեցին <<Այբուբենի ամրոց>>, իսկ այնտեղ հասնելու համար անցան արկածներով ու փորձություններով լի մի ճանապարհ, որն ուներ 2 կանգառ՝ <<Այգի>> և <<Անտառ>>: Այս կանգառներում նրանք մի շարք առաջադրանքներ լուծեցին, երգեցին, ասմունքեցին, հանելուկներ հորինեցին և լուծեցին, շուտասելուկներ ասացին, ներկեցին, նկարեցին, խաղացին, մարզվեցին… մի խոսքով՝ ցույց տվեցին, որ այս կարճ ժամանակահատվածում շա՜տ գիտելիքներ են ձեռք բերել և արժանի են սովորելու հայոց տառերը: Աշակերտները <<բացեցին>> <<Հայոց Այբուբենի>> տնակի դուռը և տնակից դուրս բերեցին <<Ա>> տառը: Սովորեցին կարդալ և գրել այն, օգտագործել բառերի, բառակապակցությունների, նախադասությունների և պատմությունների մեջ:
Դասը կազմակերպված էր խաղային տեխնոլոգիաների կիրառմամբ. Այն շատ հոգեհարազատ, ոգևորիչ և հետաքրքիր էր աշակերտների համար: Նրանց ոգևորությունը կրկնապատկվեց, երբ արժանացան դպրոցի տնօրեն Մ. Փաշայանի գովասանքի խոսքերին:
Հեքիաթային և հիշարժան օր էր Iա դասարանի աշակերտների համար. Այն դեռ շա՜տ երկար կհիշվի…
|
Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ «Ա» տառի շնորհանդես IԲ դասարանում, որը կազմակերպել էր դասվար Ռ.Տիգրանյանը: Դասն անցավ աշակերտների ակտիվ մասնակցությամբ, քանի որ այն իրականացվում էր դերաին խաղերի, հանելուկների և հետաքրքիր պատմությունների միջոցով, որոնք կազմում էին հենց երեխաները դասվարի աջակցությամբ:Այն, ինչ սովորեցին այս դասին, երեխաները երբևէ չեն մոռանա:
Շնորհակալություն նման արհեստավարժ մոտեցման համար, սիրելի ընկեր Տիգրանյան:
Ծնող` Մերի Սողոմոնյան
|
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արմինե Հակոբյանը VIIIա դասարանում կազմակերպել էր բաց դաս`«Վահան Տերյանի կյանքն ու ստեղծագործական գործունեությունը» թեմայով: Դասի նպատակն էր .
- Ձևավորել պատկերացում նոր աշխարհայացքի, պատկերային նոր համակարգի, նոր գրական լեզվի` խորհրդապաշտության կամ սիմվոլիզմի մասին:
- Սովորողների մոտ արժևորել կյանքի գեղեցկության և շարունակականության գաղափարը «Մթնշաղի անուրջները» բանաստեղծական շարքի փիլիսոփայության հիման վրա:
- Դաստիարակել հայրենասիրություն և սեփական վերաբերմունք հայրենիքի նկատմամբ`ելնելով «Երկիր Նաիրի» բանաստեղծական շարքի հայրենասիրական գաղափարախոսությունից:
Դասի խթանման փուլը սկսվեց մտագրոհով, որի ընթացքում պատասխանելով ուսուցչի հարցերին սովորողները բնորոշեցին Վ. Տերյանին և այն գրական ուղղությունը, որի հետնորդն է հանդիսանում նա` մանրամասնուրեն բնութագրելով խորհդապաշտությունն ու դրա արտահայտման ձևերը Տերյանի պոեզիայում: Այնուհետև պատմեցին գրողի կենսագրությունը`զուգահեռ դիտելով ուսուցչի պատրաստած համանուն շնորհանդեսը: Սովորողները կարողացան շատ գեղեցիկ ներկայացնել Տերյանի «Մթնշաղի անուրջները» շնորհանդեսի աշնանային պատկերների ու աշնանաշունչ երաժշտության ներքո:
Կշռադատման փուլում գրատախտակին գրվեց «Մթնշաղի անուրջները» շարքի բանալի բառերը և հանձնարարվեց կազմել կապակցված խոսք: Աշխատանքը կատարելուց հետո ընթերցեցին այն:
Իմաստավորման փուլում սովորողները ներկայացրին «Երկիր Նաիրի» շարքը գրելու շարժառիթներն ու բնաբանը: Արտասանեցին դուր եկած բանաստեղծություններն ու մեկնաբանեցին:
Վերջում ամբողջացնելով Տերյանիարվեստը`անդրադարձան.
- բանաստեղծական ձևերին` գազել, սոնետ, տրիոլետ («Չեմ դավաճանի ես իմ Նուրդին»),
- ոճական ձևերին` առձայնույթ և բաղաձայնույթ, բերեցին օրինակներ
- հոդվածներին` Համառոտ պատմելով «Հայ գրականության գալիք օրը»
Դասն ուսանելի էր, դինամիկ հագեցած նոր տեխնլոգիաներոով պատրաստված դիդակտիկ նյութերով:
|
VIIա դասարանում «Առնչություններ եռանկյան կողմերի միջև» թեմայով բաց դաս էր կազմակերպել մաթեմատիկայի ուսուցչուհի Գ. Բաղրամյանը: Դասի նպատակն էր`
- ամրապնդել աշակերտների գիտելիքները, ունակություններն ու հմտություննեը եռանկյան կողմերի և անկյունների միջև առնչությունները կիրառելիս,
- զարգացնել ուշադրությունը, տեսողական հիշողությունը, տրամաբանական և պատկերային մտածողությունը, ինչպես նաև անծանոթ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակությունները,
- ցույց տալ խմբային աշխատանքի առավելությունները,
- դաստիարակել համագործակցելու կուլտուրա, ստեղծել առողջ մրցակցության մթնոլորտ,
- մեծացնել հետաքրքրությունը առարկայի նկատմամբ:
Դասի սկզբին ուսուցչուհին բանավոր հարցման միջոցով ամփոփեց տեսական թեման, հետո դասարանը երեք խմբի բաժանվեց և հարցաշարեր առաջադրվեց: Հարցաշարերը կազմված էին հետևյալ բաժիններից`
- շարունակել նախադասությունը,
- արդյոք ճիշտ է պնդումը,
- գտնել սխալը:
Յուրաքանչյուր խումբ մյուս երկուսի համար խնդիր էր պատրաստել :Այդ խնդիրները առաջադրվեցին բոլոր խմբերին և ձեռնամուխ եղան դրանց լուծմանը: Բոլոր խնդիրները ճիշտ լուծվեցին բացառությամբ որոշ թերությունների, որոնք ուղղվեց ուսուցչի կողմից: Այնուհետև խմբերը ստացան խաչբառեր, որոնց լուծման արդյունքում սովորողները ստացան Ռենե Դեկարդի «Եթե մտածում եմ, ուրեմն գոյություն ունեմ» աֆորիզմը: Հետաքրքիր անակնկալ էր գործնական աշխատանքը . յուրաքանչյուր խմբին բաժանվեց հավասար երկարության ձողիկներ և հանձնարարվեց դրանցով պաստրաստել չորս եռանկյուն: Սովորողները, միմյանց հետ խորհրդակցելով, կարողացան իրադրության ելքը գտնել: Խմբերը կատարեցին անդրադարձ, գնահատեցին խմբի անդամներին` հաշվի առնելով գործընկերների կարծիքները:
|
04. 04. 2014թ. 2-րդ գ դասարանում դասվար Արմինե Բաբասյանը կազմակերպել էր բաց դաս «Մաթեմատիկա» առարկայից` «Փակագծերով արտահայտություններ» թեմայով: Դասի նպատակն էր գիտելիքների համակարգումը, տրամաբանական մտածողության զարգացումը : Թեման ավելի մատչելի դարձնելու և կրտսեր դպրոցականի ընկալունակությանը համապատասխանեցնելու համար խթանման փուլում սովորողները լուծեցին տրամաբանական խնդիրներ, կատարեցին բանավոր թվաբանական հաշվարկներ, քարտային աշխատանքով խնդիրները դասդասեցին ըստ արտահայտությունների, բեմականացրին փոքրիկ հեքիաթ` տարբեր գուրծողությունների կատարման կարգի վերաբերյալ:
Իմաստի րնկալման փուլում սովորողները կատարեցին խմբային որոնողական աշխատանք. Մաթեմատիկայի լեզվով կարդացին տրված արտահայտությունները և աշխատեցին զույգերով` հաշվելով արտահայտությունների արժեքը: Ըստ տրված համառոտագրության` կազմեցին խնդիր և ինքնուրույն լուծեցին:
Կշռադատման փուլում կատարեցին անդրադարձ`ապահովելով դասի ճանաչողական և դաստիարակչական կողմերը:
Դասը հաջողված էր, դինամիկ,աշխույժ և ուսանելի:
|
|