Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց ՈՒրբաթ, 22.11.2024, 09:03



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [530]
միջոցառումներ [143]
բաց դասեր [153]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » բաց դասեր
« 1 2 ... 8 9 10 11 12 ... 25 26 »

 2017թ հոկտեմբերի 7-ին VIIIբ դասարանի աշակերտները (ուսուցչուհի` Ս. Գևորգյան) «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայից թեմատիկ էքսկուրսիա և բաց դաս անցկացրին Խոր Վիրապում: Էքսկուրսիայի նպատակն էր աշակերտներին ճանոչողական գիտելիքներ տալ Հայ Առաքելական եկեղեցու, քրիստոնեության դերի ու նշանակության վերաբերյալ:

Категория: բաց դասեր | Просмотров: 472 | Добавил: varssh | Дата: 16.10.2017

Սեպտեմբերի 28-ին VIII գ դասարանի սովորողներն ընկեր Գևորգյանի գլխավորությամբ, Հայաստանի I Հանրապետության 100-ամյակին նվիրված ,թեմատիկ էքսկուրսիա և բաց դաս անցկացրեցին պատմության թանգարանում: Այն իր մեջ ամփոփում էր մի երկարատև ժամանաշրջան՝ նախնադարից մեր օրերը,որոնց ընթացքում հայ ժողովրդի նպատակը մեկն է եղել ՝ ձեռք բերել անկախություն ,պետականություն և որ ամենակարևորն է պահպանել այն: Աշակերտները հպարտ էին,որ իրենք. «Անկախ Հայաստանի զավակներն են»:

Категория: բաց դասեր | Просмотров: 484 | Добавил: varssh | Дата: 16.10.2017

ԲԱՑ ԴԱՍ IIIԱ ԴԱՍԱՐԱՆՈՒՄ
«ՄԱԹԵՄԱՏԻԿԱ »ԱՌԱՐԿԱՅԻՑ
(ԴԱՍՎԱՐ՝ Լ. ԱՅՎԱԶՅԱՆ)

Դասի թեման՝ «Թվի բազմապատկումը 10-ով և 100 ով», «Թվի բաժանումը 10-ի և 100 -ի»: 
Գիտելիքների ամրապնդում:
Նոյեմբերյան ցրտաշունչ երեքշաբթին (15.11.2016թ.) ջերմ ու ոգեշնչող էր III Ա դասարանի սովորողների համար, քանզի այդ օրը բաց դասի շրջանակներում իրականացավ նրանց տիեզերք թռչելու լուսավոր երազանքը: Այդ երևակայական թռիչքի շրջանակներում՝ դասվար Լ. Այվազյանի ուղեկցությամբ, «Մաթեմատիկա» աստղանավով նրանք թռան տիեզերք, եղան Արեգակնային համակարգի բոլոր մոլորակներում: Այդ ընթացքում նրանք բացահայտեցին Հայաստանում «Մաթեմատիկա» գիտության ծագման ու զարգացման պատմությունը, լուծեցին մաթեմատիկական առաջադրանքներ ու խնդիրներ՝ օգնելով Երևակ մոլորակի բնակիչներին՝ այլմոլորակայիններին, գնումներ կատարել, խաղացին մաթեմատիկական խաղեր: Արուսյակ մոլորակում թափվող երկնաքարերից խուսափեցին մաթեմատիկական գիտելիքների շնորհիվ: Նրանք կարողացան հավաքել 5 նիշից բաղկացած գաղտնագիրը և անվտանգ առաջ ընթանալ:
Համոզվեցին, որ «Մաթեմատիկան տիեզերական լեզու է», որի իմացությունը կօգնի անփորձանք դուրս գալ անհավանական իրավիճակներից: Վերադառնալով Երկիր մոլորակ՝ սովորողները խոստովանեցին, որ չէին կարող հաղթահարել դժվարություններն առանց գիտելիքների, ուստի համակարծիք են «Գիտելիքն ուժ է» արտահայտության հետ, որն էլ դասի կարգախոսն էր: Նշեցին, որ գիտելիքի ուժի շնորհիվ կարելի է իրականացնել բազմաթիվ երազանքներ: Այդ երազանքները դասի ավարտից հետո սովորողները դպրոցի բակում գունագեղ ուղղաթիռ փուչիկի օգնությամբ ուղարկեցին երկինք՝ վստահ լինելով, որ խաղաղ երկնքում կիրականանան իրենց լուսավոր երազանքները:
Հագեցած, բազմաբովանդակ դաս էր, համապատասխանում էր դասին ներկայացվող չոփորոշչային պահանջներին:
Ներկաները հիացած էին սովորողների գրագետ պատասխաններով, առարկայի իմացությամբ:

Категория: բաց դասեր | Просмотров: 740 | Добавил: 45dproc | Дата: 12.12.2016

<<Ա>> հնչյուն-տառի ուսուցման բաց դաս:

2016թ. հոկտեմբոերի1 7-ին հ. 45 հիմնական դպրոցում՝ Iբ դասարանում դասվար՝ (Ա. Սարգսյան), <<Ա>> հնչյուն-տառի ուսուցման բաց դաս էր: Դասը սկսվեց աստղանավով ճանապարհորդությամբ: Երեխաները ճանապարհին հանդիպեցին ձայնավոր և բաղաձայն հնչյունների, միավանկ և բազմավանկ բառերի: Արտասանեցին <<ա>> հնչյունով բառերը: Դասին հյուր եկած աղավնին առաջարկեց լուծել հանելուկներ: Երեխաները, հայտնվելով Հեքիաթների աշխարհում, հերոսների կողքին գտան <<ա>> հնչյունով բառ-նկարներ և տեղադրեցին կախարդական տնակում, որտեղից հանկարծ դուրս եկավ <<Ա>> մեծատառը և <<ա>> փոքրատառը: Սովորեցին գրել ա հնչյուն տառը: Ճիշտ կատարելով Այլմոլորակայինի առաջադրանքը՝ հայտնվեցին Հայոց տառերի մոլորակում: Երգով ողջունեցին <<Ա>> տառի ծնունդը: Հանգստի ժամին համտեսեցին <<Ա>> տառի տեսք ունեցող թխվածքաբլիթները:

Категория: բաց դասեր | Просмотров: 1431 | Добавил: 45dproc | Дата: 12.12.2016

2015-2016 ուստարվա մարտի 29-ին 7 «ա» դասարանում կերպարվեստի բաց դաս էր: Դասին ներկա էին բոլոր աշակերտները: Ասես հրաշքով տեղափոխվել էինք արվեստի կախարդական աշխարհ : Դասարանում թևածում էր դասական երաժշտությունը, որի ներքո սովորողները ստեղծագործում էին. նկարում էին բնության հրաշքները՝ ծաղիկներ, թռչունները, ծառեր: Երաժշտության կախարդական հնչյուններն ու երեխաների ձեռքով պատկերած նկարները մեծ տպավորություն թողեցին ներկաների վրա: 

Категория: բաց դասեր | Просмотров: 805 | Добавил: 45dproc | Дата: 17.04.2016

Тема открытого урока рассказ А.Митты ,,Шар в окошке». 
Цель моего урока научить учеников подробному пересказу рассказа, развить словарный запас учащихся, уметь правильно и грамотно отвечать на поставленный вопрос, формировать представления о дружбе как о важнейшей нрасвственной ценности. На уроке использовала слайды, таблицы , иллюстрации-загадки. 
После организационного момента по слайдам ознакомились с автором рассказа и разгадали загадку, спрятанную в конверте. 
Ученики прочитали и пересказали текст.
Ученики рассказали о своих друзьях,семье, товарищах, животных и книгах.
Сыграли словарную игру, проверили групповую работу, составили формулу дружбы. Затем ученики зачитали законы дружбы, обьяснили как они это понимают.
Вспомнили пословицы о дружбе, соединили части пословиц. 
Ученики рассказали интересные рассказы о дружбе человека и животных, посмотрели отрывок из фильма ,,Хатико”, спели песню о дружбе. 
Провели большую словарную работу, составили пятистише. Представили несколько сценок.
Прочитали стихи о дружбе, разыграли несколько ситуаций.Построили домик дружбы, используя накопленный словарный запас.
Ответы учеников были оценены.
На дом было задано ответить на вопросы анкеты.
Урок закончился песней.

 

Категория: բաց դասեր | Просмотров: 557 | Добавил: 45dproc | Дата: 19.03.2016

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024