II ա դասրանում (դասվար ՝ Ա. Եղիազարյան) ‹‹Մայրենի›› առարկայից տեղի ունեցավ բաց դաս ‹‹Կապույտ տերևներ›› թեմայով : Դասը հետաքրքիր էր , դինամիկ, ուսանելի և արդիական: Երեխաները մեծ հաճույքով և ոգևորությամբ մասնակցեցին դասին և կարողացան վեր հանել ընկերության բանաձևը:
Категория: բաց դասեր |
Просмотров: 473 |
Добавил: varssh |
Дата: 30.01.2021
|
IV գ դասարանում ‹‹Ես և շրջակա աշխարհ›› առարկայից տեղի ունեցավ բաց դաս ‹‹ Բնության պահպանությունը և մեր դերը դրանում›› թեմայով (Լ. Մանուկյան):
Յուրաքանչյուր աշակերտ մեծ սիրով, ոգևորությամբ ու հետաքրքրությամբ ներկայացրեց իր աշխատանքները :Դասը հետաքրքիր էր, հագեցած, ուսանելի և դաստիարակչական: Սովորողներն ակտիվ էին, և բոլորն էլ մեծ սիրով ու ոգևորությամբ էին մասնակցում դասին:
Категория: բաց դասեր |
Просмотров: 215 |
Добавил: varssh |
Дата: 29.01.2021
|
Հետո շա՜տ ու շա՜տ
Տառեր կգրեք,
Կգրեք բառեր,
Ինչու՞ չէ գուցե
Նաև պոեմներ,
Սակայն դրանցից
Ո՛չ մեկը երբե՛ք,
Չի՛լինի այնքա՜ն
Թանկ,նվիրարական
Որքա՜ն արևաշող
Մեր առաջին «Ա»-ն։
«Ա» տառի ուսուցումը 1-ին ա դասարանում(դասվար՝ Ն. Բաղդասարյան)
Категория: բաց դասեր |
Просмотров: 265 |
Добавил: varssh |
Дата: 16.01.2021
|
Դեկտեմբերի 21_ին IV ա դասարանում <<Մայրենի>> առարկայից տեղի ունեցավ բաց դաս ,《Չնվաճված աշխարհամաս》թեմայով(դասվար` Ս. Բաղդասարյան)։
Դասը հագեցած էր ինտերակտիվ խաղերով։ Յուրաքանչյուր աշակերտ մեծ սիրով, ոգևորությամբ ու հետաքրքրությամբ նկարագրում էր մեր չքնաղագեղ հայրենիքը։
Категория: բաց դասեր |
Просмотров: 315 |
Добавил: varssh |
Дата: 16.01.2021
|
Փետրվարի 11-ին հ. 45 հիմնական դպրոցի VII ա դասարանում <<Գրականություն>> առարկայից անցկացվեց հետաքրքիր ու բովանդակալից խմբային դաս (ուսուցչուհի` Ա. Հակոբյան և <<Դասավանդիր, Հայաստան>> կրթական հիմնադրամի ներկայացուցիչ` Զեմֆիրա Ավետիսյան): Դասի թեման Համո Սահյանի բանաստեղծություններն էին: Երեխաները լսեցին Համո Սահյանի ձայնը, նրա տեքստերով գրված երգերը: Խմբերն անգիր ասացին, վերլուծեցին նաև բնության նկարչական ընկալման տեսակետից բացատրեցին բանաստեղծությունները: Խմբային աշխատանքի ժամանակ դրսևորվեց խմբի անդամների անհատական առանձնահատկությունները, միաժամանակ ձևավորվեց խմբի անդամների կարողությունները՝ համագործակցելու, դիմացինին լսելու, հարգելու և ապրումակցելու: Մնջախաղով ներկայացրին աշնանային անտառը, սեփական մտքերն ու գաղափարներն արտահայտեցին պատկերների, գույների և պաստառների միջոցով: Դասի ընթացքում կիրառվեցին << Հնգյակ>> և << Քառաբաժան>.մեթոդները: Դասը շատ հետաքրքիր էր և
բովանդակալից:
Категория: բաց դասեր |
Просмотров: 348 |
Добавил: varssh |
Дата: 12.03.2020
|
Դեկտեմբերի 6-ին հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Փարսադանյանը 6բ դասարանի սովորողների հետ անցկացրեց բաց դաս, որի թեման էր Փավստոս Բուզանդի ,,Հայոց պատմություն,, գրքի ,,Արշակ և Շապուհ,, հատվածը:
Սովորողները ներկայացրին 5-րդ դարի մատենագրությունը, պատմեցին հատվածը, բեմականացրին: Բնութագրեցին հերոսներին և համեմատեցին Արշակին Հայկի, իսկ Շապուհին Բելի հետ: Դիտեցին ,,Արշակ 2-րդ,, ֆիլմ-օպերայից հատվածներ, պատասխանեցին հարցերին: Խոսեցին հայրենի հողի և ջրի ուժի մասին, վերհիշեցին այլ ստեղծագործություններ: Կարդացին դարձվածքներ, առած-ասացվածքներ հայրենիքի, հողի և ջրի մասին: Պատմեցին մերօրյա հայրենասեր հերոսների մասին՝ անդրադառնալով նաև քառօրյա պատերազմին: Հիշեցին քառօրյայի հերոսներին: ,,Հայրենասիրություն,, բառին տվեցին դրոշի գույներ: Սովորողները ներկայացրին ՀՀ խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը, օրհներգը: Նշեցին Հայաստանի մայրաքաղաքները, ասացին շրջասույթներ:
Սովորողները կատարեցին բառակազմական և հոմանիշային աշխատանքներ, բացատրեցին նմանատիպ բառերի իմաստը /հրավեր – հրավերք, մեղանչել – մեղա գալ…/, ուսուցչուհու կողնից տրված արմատներով կազմեցին նոր բառեր: Դասն ամփոփեցին հայրենիքի մասին ասույթներ ասելով: Երեխաները նկարել էին նաև հատվածներ դասից:
Դասը հետաքրքիր էր, հագեցած, ուսանելի և դաստիարակչական: Սովորողներն ակտիվ էին, և բոլորն էլ մեծ սիրով ու ոգևորությամբ էին մասնակցում դասին: Բաց դասին ներկա էին ,,Դասավանդիր, Հայաստան,, կրթական հիմնադրանի ներկայացուցիչ Զեմֆիրա Ավետիսյանը, դպրոցի փոխտնօրեններ Լ. Պարոնյանն ու Ա. Գրիգորյանը, ուսուցիչներ, ծնողներ:
Категория: բաց դասեր |
Просмотров: 505 |
Добавил: varssh |
Дата: 16.12.2019
|
|