« 1 2 ... 12 13 14 15 16 ... 25 26 »
13.02.2014թ. Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի` Մ. Եղիազարյանը IX(բ) դասարանում կազմակերպել էր բաց դաս «Քուչակի հայրենները» թեմայով : Դասի խթանիչ փուլում սովորողները պատասխանեցին Նահապետ Քուչակի կյանքին ու կենսագրությանը վերաբերվող ուսուցչի հարցերին:Այնուհետև անրադարձան սուլթանի և նրա պատվերով կառուցված յոթ եկեղեցիների ավանդազրույցին, ինչպես նաև հայրենների Քուչակի հեղինակ լինելու Պ.Սևակի, Մ. Աբեղյանի կասկածներին: Պատմեցին հայրենների կառուցվածքի, տաղաչափության մասին: Կարդացին ասույթներ սիրո, պանդխտության մասին` արդիականացնելով վերջինս:Քուչակի հայրեններում աշակերտները հատկապես ընդգծեցին բանաստեղծությունների 1. բյուրեղացած սեղմությունը 2. անակնկալ ու անսպասելի ավարտը 3. անչափ հյութեղ բանաստեղծական պատկերները 4. բնությունը սիրած կնոջը պատկերելու և գովերգելու միջոց ծառայեցնելու կարուղությունը: 5. գունային մտածողության դրսևորումները: Դասի ավարտին կատարվեց անրադարձ. հայրենները համեմատեցին համաշխարհային գրականության գլուխգործոցների հետ:
|
Փետրվարի 26-ին (II դասաժամ) III Գ դասարանում կազմակերպվեց բաց դաս`«Մաթեմատիկա» առարկայից, դասվար` Գայանե Բաղդասարյանի ղեկավարությամբ: Դասի թեման «Բազմանիշ թվերի գումարում» թեմայի ամփոփումն էր:
Դասը երեխաները սկսեցին թվերի մասին հետաքրքիր պատմություններով: Այնուհետև ուսուցչուհու պահանջով ձևակերպեցին բազմանիշ թվերի գումարման կանոնն ու գրատախտակին լուծեցին բազմաթիվ վարժություններ: Այնուհետև աշակերտները բաժանվեցին խմբերի և խմբային աշխատանքի ընթացքում առանձնացրին 4-ով` նվազման կարգով, 7-ով` աճման կարգով, թվերն ու դրանք գրեցին գրատախտակին: Վերջում կատարվեց անրադարձ: Աշակերտ- ները ներկայացրին ի՞նչ գիտեին և ի՞նչ սովորեցին այդ դասին: Դասը դինամիկ էր և ուսանելի:
|
Դասի թեման էր <<Առակս
ի՞նչ կցուցանե>> թեմայի ամփոփում:Սովորողները սկզբում ներկայացրեցին առակը` որպես գրական ժանր, բացահայտեցին նրա կառուցվածքային տարրերը: Անրադարձան հայ և այլազգի առակագիրներին, նրանց ստեղծագործո-ւ թյուններին: Աշակերտները համառոտ բեմականացրին և մեկնաբանեցին <<Առյուծը և մարդ>>, <<Իմաստուն զինվորը>>, <<Աղվեսն ու հովազը>>,<<Գայլերն ու ոչխարները>>, <<Ուղևորներն ու սոսին>> առակները: Գրատախտակին՝ կատարեցին բառային աշխատանք: Վերջում կատարվեց անրադարձ և աշակերտները ներկայացրեցին Վ.Այգեկցու, Մ.Գոշի, Եզոպոսի, Ի.Կռիլովի, Աթ.
Խնկոյանի առակների հիման վրա իրնց խմբերի պատրաստած վահանակները: Դասն ուսանելի էր, հագեցած դիտակտիկ նյութերով: Ուսուցչուհի` Անուշ Փարսադանյան 20.02.2014թ.
|
Դասի նպատակն էր. արվեստի միջոցով սովողների մեջ ձևավորել վերաբերմունք մայրության արժեքների վերաբերյալ: Դաստիարակել ուշադրություն, հարգանք, հոգատարություն: Զարգացնել նրանց մոտ ներքին լսողության և տեսողության զգայարանները:
Դասի խնդիրներն էր ներկայացնել
Ռաֆայել Սանտիին որպես Վերածննդի դարաշրջանի մեծագույն նկարչի: Սերմանել ճաշակ դեպի
բարձրարժեք ստեղծագործությունը, դեպի գեղանկարչությունն ու երաժշտությունը: Դասի ընթացքում սովորողները ուսուցչի օգնությամբ քննարկեցին և վերլուծեցին Ռ. Սանտիի <<Սիքստինյան Աստվածամայր>> նկարի բովանդակությունը և նկարչի կատարման տեխնիկան: Անրադարձան <<Մայր>> հասկացությանը որպես՝կյանքի խորհրդանիշի, սրբության, հավերժություն, ջերմության, սիրո: Աշակերտներն արտասանեցին բանաստեղծություններ
նվիրված մայրիկին, պատմեցին պատմություններ կենդանական աշխարհից: Դիտեցին փոքրիկ ֆիլմ
մայրիկին կորցրած արջուկի մասին: Դասը սովորողներն տվեց - գաղափար վերածննի դարաշրջանի մեծ նկարիչների ստեղծագործությունների, նրանց կյանքի ու գործունեության մասին, ծանոթացան Շուբերտի <<Ավե Մարիա>>
ստեղծագործությանը:
- ստեղծագործության մեջ հեղինակի կողմից ներդրված գաղափարներն ու սիմվոլները, զգացմուները , տրամադրությունը և գունային ներդաշնակությունը ինքնուրույն վերլուծելու կարողություն:
|
Դասը սկսվեց «азбука» և «алфавит» բառերի ծագումնաբանության և նշանակության բացատրությամբ, սովորողները տվեցին ռուսաց լեզվի այբբուբենի կառուցվածքային առանձնահատկության մեկնաբանությունը: Ռուսերեն «алфавит» -ը համեմատեցին հայերեն, ֆրանսերեն, անգլերեն այբբունների հետ: Այնուհետև ուսուցչուհին երեխաներին սալիկահանդեսի ցուցադրման ուղեկցությամբ սովորողներին ներկայացրեց սլավոնական այբբուբենի հեղինակ` Կիրիլը և Մեֆոտիյը, հակիրճ պատմեց նրաց կենսագրությունը:
Ֆիզկուլտ դադարից հետո սովորողները կատարեցին մի քանի առաջադրանք.
1. 1. Լրացրեցին բաց թողնված տառերը В_рона, л_жка, в_ногр_ад, тр_вка, кн_га, ст_л, шк_ла, цв_ток բառերում և դրանցով կազմեցին նախադասություններ:
2. 2. {C}Պատասխանեցին տառերի դիրքային տեղորոշմանը վերաբերվող ուսուցչի հարցերին:
3. 3.{C}Տրված բառերը դասավորեցին ըստ այբբենական կարգի:
Դասի ամենահետաքրքիր մասն էր կազմում երեխաների հորինած հեքիաթները, որոնց հերոսները տառերն էին, ինչպես նաև այդ հեքիաթների գունային հետաքրքիր լուծումներ գտած նկարչական ներկայացումները: Որից հետո դիտեցին «победа« պատմության հիման վրա ուսուցչի պատրաստած սալիկահանդեսը:
Դասը հագեցած էր դիդակտիկ նյութերով, ՏՀՏ-ի կիրառությամբ, ուսանելի էր:
|
9բ դասարանում անգլերենի ուսուցչուհի Գ. Մկրտչյանը կազմակերպեց բաց դաս «Ինչու՞ սովորեմ անգլերեն» թեմայով:Սովորողները շատ լավ պատկերացնում էին անգլերենի իմացության կարևորությունը, քանի որ, ինչպես նշեցին նրանք, աշխարհում ամենաշատ տարածված և ամենաշատ օգտագործվող լեզուն է:Գրեթե 700 միլիոն մարդ խոսում է անգլերեն( որպես օտար լեզու): Լեզուն ունի հարուստ բառապաշար : Աշխարհի համակարգիչների ինֆորմացիայի ավելի քան 80%-ը անգլերենով է: Աշխարհի 5 ամենամեծ հեռարձակման կենտրոնների (CBS, NBC, ABC, BBC և CBC) լեզուն անգլերենն է: Զբոսաշրջիկները տեղացիների հետ հիմնականում հաղորդակցվում են անգլերենով և այլն: Դասի ժամանակ կազմակերպվեց երկխոսություններ, որին մասնակցեց ամբողջ դասարանը: Սովորողները բեմադրեցին երկխոսոթյուն սրճարանում: Ասացին թևավոր խոսքեր լեզվի մասին և անգլերեն բառերով կազմեցին պրիզմա: Վերջում կատարեցին անրադարձ և եկան այն եզրակացության, որ նշված փաստերը համոզիչ մոտիվացիա են հանդիսանում անգլերենին տիրապետելու համար: 07.11.2013թ.
|
|