Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Հինգշաբթի, 21.11.2024, 14:18



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [530]
միջոցառումներ [143]
բաց դասեր [153]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » 2021 » Ապրիլ » 12

I ա դասարանի աշակերտները դասվար Ն. Բաղդասարյանի ուղեկցությամբ այցելեցին Խնկո Ապոր գրադարան : Երեխաները ծանոթացան գրողի կյանքին և ստեղծագործությանը : Եղան գրադարանի տարբեր սրահներում : Հետո այցելեցին Մատենադարան : Էքսկուրսիան տպավորիչ և ուսուցանող էր:

Категория: նորություններ | Просмотров: 198 | Добавил: varssh | Дата: 12.04.2021

Զատիկը կամ Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնն ամբողջ աշխարհի հավատացյալ քրիստոնյաների ամենակարևոր տոներից մեկն է: Եկեղեցական կանոնների համաձայն, Զատիկը նշվում է գարնանային լիալուսնից հետո առաջին կիրակի օրը:

Ապրիլի 3-ին հ. 45 հիմնական դպրոցում նշվեց Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը իրեն վայել շքեղությամբ :Մեր սաները ներկայացրեցին գեղեցիկ,բովանդակալից ու հագեցած միջոցառում`նվիրված Զատկի տոնին: Գեղեցիկ տոնի խորհրդին հարիր զարդարված սեղանները, սաների սրտառուչ ու ազդեցիկ խոսքերը, պարերը բոլորի սրտերում արթնացրեց սիրո, բարության և ուրախության անպատմելի զգացումներ:

Категория: միջոցառումներ | Просмотров: 194 | Добавил: varssh | Дата: 12.04.2021

Երևանի հ.45 հիմնակնա դպրոցի VI ա դասարանում <<Մայրենի>>առարկայից անցկացվեց բաց դաս՝ <<Մ.Գալշոյանի <<Կռունկ>> պատմվածքը>> թեմայով (ուսուցիչ՝ Ս. Հարությունյան): Սովորողները մեծ ոգևորությամբ պատմեցին մեծն Կոմիտասի կենսագրությունը՝ ընդմիջելով գեղեցիկ ասմունքով:Կատարեցին քարտային աշխատանք: Կոմիտասի աստվածային ձայնով հնչեց բոլորիս գերող պանդուխտի տխուր երգը՝ <<Կռունկ>>-ը: Երեխաները եղել էին թանգարանում և պատմեցին իրենց տպավորությունների մասին: Սովորողները հասկացան , որ Կոմիտասը մեր հայ երգի Մեսրոպ Մաշտոցն է: Դասն ուներ դաստիարակչական մեծ նշանակություն: Այն ավարտվեց <<Կաքավիկ>> երգերով:

Категория: բաց դասեր | Просмотров: 283 | Добавил: varssh | Дата: 12.04.2021

Հ. 45 հիմնական դպրոցի 1-ին «գ» դասարանի աշակերտուհի Նարե Պողոսյանը ( դասվար`Ա.Բաբասյան) մասնակցել է Մենթալ թվաբանության միջազգային մրցույթի և գրավել պատվավոր 3-րդ տեղը, իսկ Հայաստանի առաջնությունում` 1-ին տեղը: Շնորհավորում ենք մեր հրաշք հայուհուն` ցանկանալով նորանոր հաջողություններ: Թող խաղաղություն լինի, որ մեր մանուկների միտքը ճախրանքի թևեր առած սավառնի ողջ աշխարհում:

Категория: նորություններ | Просмотров: 207 | Добавил: varssh | Дата: 12.04.2021

Մարտի 23-ին հ. 45 հիմնական դպրոցի IV բ դասարանի սաները (դասղեկ՝ Վ. Հովհաննիսյան) այցելեցին Մարտիրոս Սարյանի տուն- թանգարան:

Մարտիրոս Սարյանի թանգարանում ներկայացված էր նկարչի ստեղծագործական բոլոր շրջաններն ու ժանրերը՝ սկսած 16 տարեկանում կատարված առաջին գծանկարներից մինչև կյանքի վերջին տարիներին ստեղծված աշխատանքները :

Երեխաները ծանոթացան նկարչի կենսագրությանը, ստեղծագործական գործունեությանը և լուսավոր ու գունագեղ աշխատանքներին: Նրանց մեծ հիացմունք պատճառեց վառ, հագեցած գույներով ստեղծված Սարյանի կտավները և հնարավորություն տվեց հասկանալու , որ արվեստը լոկ իրականության նմանակումը չէ` այն պահանջում է երևակայության և վերացարկման ազատություն: Այցն ուսուցանող էր, և աշակերտները մեծ ոգևորությամբ հեռացան թանգարանից:

Категория: նորություններ | Просмотров: 243 | Добавил: varssh | Дата: 12.04.2021

Չկա ավելի հզոր ուժ, քան գիտելիքը։

Գիտելիքով զինված մարդն անպարտելի է։

Մ. ԳՈՐԿԻ

III 《Ա》դասարանում ( ուսուցչուհի՝ Լ. Այվազյան) կազմակերպվեց բաց դաս՝ 《Մաթեմատիկա》առարկայից։ Դասի թեման էր՝ 《 Բազմանիշ թվերի համեմատումը քայլաշարով》։

Դասի ընթացքում , աշակերտներն իրենց գիտելիքների շնորհիվ հաղթահարելով

բազում 《 դժվարություններ》,

կատարեցին բարեգործություն՝ օգնեցին բժիշկ Այբոլիտին հասնել Աֆրիկա և բուժել հիվանդ կենդանիներին։

Դասը հագեցած էր խաղային տեխնոլոգիաներով, ազգային և ֆինանսական կրթության տարրերով։

Աշակերտները եկան այն եզրակացությանը, որ գիտելիքի շնորհիվ մարդն ուժեղ է և անպարտ. ուստի պետք է լավ սովորել, արժևորել դպրոցում անցկացրած յուրաքանչյուր ակնթարթը։

Категория: բաց դասեր | Просмотров: 216 | Добавил: varssh | Дата: 12.04.2021

Մարտի 12-ին VIII ա դասարանում (ուսուցչուհի՝ Ա. Բաղդասարյան) տեղի ունեցավ բաց դաս <<Հայոց պատմություն>> առարկայից:

Դասի թեման էր << 1877-1878թթ. ռուս- թուրքական պատերազմը և Հայկական հարցի միջազգայնացումը >> : Դասի ընթացքում սովորողները անդրադարձան պատերազմի ընթացքին , պատերազմում հայ գեներալների ունեցած մասնակցությանն ու Հայկական հարցի միջազգայնացմանը, Մկրտիչ Խրիմյանի գործունեությանը: Շեշտադրում կատարվեց Հայկական հարցի միջազգայնացմանն ու արևմտահայերի կյանքում դրա թողած ծանր հետևանքներին : Դասի ընթացքում օգտագործվեցին դիդակտիկ նյութեր, սահիկաշար, կիրառվեցին տարբեր մեթոդներ և հնարներ: Վերջում ցուցադրվեց տեսանյութ՝ նվիրված Խրիմյան Հայրիկին: Ապահովվեց միջառարկայական կապը: Դասը ուներ հայրենասիրական դաստիարակչական մեծ նշանակություն:

Категория: բաց դասեր | Просмотров: 325 | Добавил: varssh | Дата: 12.04.2021

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2021  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024