Երևանի հ.45 հիմնակնա դպրոցի VI ա դասարանում <<Մայրենի>>առարկայից անցկացվեց բաց դաս՝ <<Մ.Գալշոյանի <<Կռունկ>> պատմվածքը>> թեմայով (ուսուցիչ՝ Ս. Հարությունյան): Սովորողները մեծ ոգևորությամբ պատմեցին մեծն Կոմիտասի կենսագրությունը՝ ընդմիջելով գեղեցիկ ասմունքով:Կատարեցին քարտային աշխատանք: Կոմիտասի աստվածային ձայնով հնչեց բոլորիս գերող պանդուխտի տխուր երգը՝ <<Կռունկ>>-ը: Երեխաները եղել էին թանգարանում և պատմեցին իրենց տպավորությունների մասին: Սովորողները հասկացան , որ Կոմիտասը մեր հայ երգի Մեսրոպ Մաշտոցն է: Դասն ուներ դաստիարակչական մեծ նշանակություն: Այն ավարտվեց <<Կաքավիկ>> երգերով: |