Մարտի 23-ին հ. 45 հիմնական դպրոցի IV բ դասարանի սաները (դասղեկ՝ Վ. Հովհաննիսյան) այցելեցին Մարտիրոս Սարյանի տուն- թանգարան:
Մարտիրոս Սարյանի թանգարանում ներկայացված էր նկարչի ստեղծագործական բոլոր շրջաններն ու ժանրերը՝ սկսած 16 տարեկանում կատարված առաջին գծանկարներից մինչև կյանքի վերջին տարիներին ստեղծված աշխատանքները :
Երեխաները ծանոթացան նկարչի կենսագրությանը, ստեղծագործական գործունեությանը և լուսավոր ու գունագեղ աշխատանքներին: Նրանց մեծ հիացմունք պատճառեց վառ, հագեցած գույներով ստեղծված Սարյանի կտավները և հնարավորություն տվեց հասկանալու , որ արվեստը լոկ իրականության նմանակումը չէ` այն պահանջում է երևակայության և վերացարկման ազատություն: Այցն ուսուցանող էր, և աշակերտները մեծ ոգևորությամբ հեռացան թանգարանից: |