Մարտի 12-ին VIII ա դասարանում (ուսուցչուհի՝ Ա. Բաղդասարյան) տեղի ունեցավ բաց դաս <<Հայոց պատմություն>> առարկայից:
Դասի թեման էր << 1877-1878թթ. ռուս- թուրքական պատերազմը և Հայկական հարցի միջազգայնացումը >> : Դասի ընթացքում սովորողները անդրադարձան պատերազմի ընթացքին , պատերազմում հայ գեներալների ունեցած մասնակցությանն ու Հայկական հարցի միջազգայնացմանը, Մկրտիչ Խրիմյանի գործունեությանը: Շեշտադրում կատարվեց Հայկական հարցի միջազգայնացմանն ու արևմտահայերի կյանքում դրա թողած ծանր հետևանքներին : Դասի ընթացքում օգտագործվեցին դիդակտիկ նյութեր, սահիկաշար, կիրառվեցին տարբեր մեթոդներ և հնարներ: Վերջում ցուցադրվեց տեսանյութ՝ նվիրված Խրիմյան Հայրիկին: Ապահովվեց միջառարկայական կապը: Դասը ուներ հայրենասիրական դաստիարակչական մեծ նշանակություն: |