Երևանի հ. 45 հիմնական դպրոցի IX ա դասարանում (ուսուցիչ՝ Ա. Գրիգորյան)տեղի ունեցավ բաց դաս <<Ֆիզկուլտուրա>> առարկայից : Դասի թեման էր << Վնասակար սովորություններ>>: Երեխաները խոսեցին վնասակար սովորությունների (ալկոհոլ , ծխախոտ, թմրամոլություն ) և դրանց կանխարգելման մասին: Սովորողները եկան այն եզրահանգման ,որ առողջ ու կենսունակ լինելու համար կարևոր է լինել տեղեկացված, զարգացնել կամքի ուժ, սիրել սեփական օրգանիզմը, գոհանալ կյանքի պարգևած հաճելի պահերով:Դասը հետաքրքիր էր , բովանդակալից ու ուսուցանող: