Հ. 45 հիմնական դպրոցում շարունակվում էին տոնական միջոցառումները՝ մեկը մյուսից հետաքրքիր ու գեղեցիկ, միևնույն ժամանակ ճանաչողական և ուսուցանող։
II ա դասարանում տոն էր .«Ամանորյա հեքիաթ» խորագիրը կրող խաղ-վիկտորինան: Այն իր հեքիաթային հույզերն էր փոխանցել թե՛ աշակերտներին, թե՛ նրանց ծնողներին: Միջոցառումն անցավ ուրախ ու հետաքրքիր՝ անմոռաց պահեր նվիրելով ներկաներին: Անակնկալ ձևով հայտնված Ձմեռ պապն ու Ձյունանուշը միջոցառման ավարտը դարձրին է՛լ ավելի աշխույժ ու տպավորիչ: |