Ամանորյա ուրախ տրամադրություն հ.45 հիմնական դպրոցում:
Մեր դպրոցն ավելի է գեղեցկացել, զարդարվել և իր շքեղությամբ լիովին պատրաստ է տարվա ամենագլխավոր տոնին՝ Ամանորին։ Տոն, որ իր բարի հեքիաթն է հյուսում ու տարածում ամենուր: Երեխաները մեծ սիրով զարդարել են ամեն մի դասարան, ուր կա ջերմություն, բարություն ու անկեղծություն։ |