Ողջունում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վերջին նախաձեռնությունը՝ կապված հանրակրթական դպրոցներում հեռավար ուսուցում կազմակերպելու հետ։ Տեղեկացնում ենք, որ առաջնորդվելով կորոնավիրուսի տարածումը կանխարգելու և մեր սաների կյանքի և առողջության համար անվտանգություն ապահովելու մտահոգությամբ հ․ 45 հիմնական դպրոցի մանկավարժները պատրաստ են հարմարեցնելու մեթոդաբանությունը առցանց ուսուցման՝ օգտագործելով հեռավար ուսուցման ծրագրեր ու գործիքներ և փորձելու են տարբեր ծրագրերով ու մեթոդներով կազմակերպել հեռավար ուսուցում՝ դասընթացները տեղափոխելով առցանց հարթակ:
Առցանց ուսուցումը կազմակերպելու համար հիմնականում օգտագործելու են Viber, Skype, Facebook.com հարթակներն ու ծրագրերը։
Տնօրինությունը նույնպես պարբերաբար կազմակերպում է առցանց հանդիպումներ՝ հստակեցնելու առաջիկա անելիքները։ |