« 1 2 ... 14 15 16 17 18 ... 97 98 »
Էրեբունու շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում ապրիլի 12-ին մ եկնարկել է Երևանի 2800 ամյակին նվիրված մրցաշարի նախընտրական փուլը:
Համար 45 հիմնական դպրոցից մասնակցեցին 28 աշակերտ:Մրցաշարի նպատակն էր պարզել, թե աշակերտները ինչպես են յուրացրել ուսուցման արդյունքում ձեռք բերած տեսական գիտելիքները և կիրառումը խաղի ընթացքում, ինչպես են տիրապետում շախմատ խաղալու արվեստին և կողմնորոշվում բարդ իրավիճակներում:
 
|

III գ դասարանում սովորում է մի խիզախ տղա, որի տարերքը սպորտն է: Նա Հայաստանի Կիդորյու կարատեի ֆեդերացիայի սան է: Մասնակցել է Հայաստանում, ինչպես նաև Վրաստանի տարբեր քաղաքներում կայացած մի շարք միջազգային առաջնություններին ու վերադարձել միայն բարձրագույն նվաճումներով՝ բոլոր մրցույթներում գրավելով միայն I տեղը: Նրան արդեն իսկ հրավիրել են ԱՄՆ՝ ամռանը մասնակցելու աշխարհի առաջնությանը:
Բազում մեդալներ նվաճած մեր մարզասեր Արմենին մաղթենք միայն հաղթանակներ, առողջություն, եռանդ և օլիմպիական բարձունքներ:
|
Կավճանկարի վառ գույների մեջ 
Գարունն է ժպտում ջերմ ծաղիկներով,
Ու մանուկներն են սիրով նկարում,
Իրենց աշխարհը գույնով փոխանցում:
II դասարանցիներն այսօր էլի գործում են
Դպրոցի բակում ստեղծագործում են ,
Խաղաղություն մաղթում աշխարհին,
Ուժ, բարգավաճում` մեր հայրենիքին:

|
Հ. 45 հիմնական դպրոցում այսօր աշխատանքային թեժ եռուզեռ է. գարնանային շաբաթօրյակ, որին մեծ ոգևորությամբ մասնակցում են թե մեծերը, և թե փ ոքրերը:
Կարևոր է գիտակցումը, որ դպրոցն էլ իրենց տան նման անհրաժեշտ է մաքուր պահել, պահպանել ու սրտացավորեն հետևել շրջակա միջավայրի մաքրությանը:
|
Հայրիկյան Արա Հովհաննեսի. Քաջ հայորդի,որ 2-րդ ա դասարանի /դասվար` Ա.Բաբասյան/ հերթական հերոսն է:Արևելյան մարտարվեստից նվաճել է դեղին գոտի, 2 առաջին կարգի և 1 երրորդ կարգի մեդալներ` ցուցաբերելով կամքի մեծ ուժ, տոկունություն ու համառություն: Հաջողություն քեզ,մեր խիզախ Արա:
|
Մարտի 17-ին հ. 45 հիմնական դպրոցի IV ա դասարանի սովորողները (դասվար`Լ. Այվազյան) այցելեցին Կոմիտասի թանգարան-ինստիտուտ` հիմնավորելու և զարգացնելու Կոմիտասի կյանքի և ստեղծագործական ժառանգության մասին ունեցած տեղեկությունները: Սովորողները շրջեցին թանգար անի 8 սրահներում,որտեղ ցուցադրված էին Կոմիտասի կյանքին ու գործունեությանը, երաժշտական-տնտեսական և հոգևոր գործունեությանը, բանահավաքչական հարուստ ժառանգությանը նվիրված նմուշներ:Լսեցին ու կատարեցին Կոմիտասի երգերից:Սովորողները հիացրեցին իրենց տեղեկատվական հարուստ պաշարով, գրագետ խոսքով և հետաքրքրասիրությամբ:
|
|