III գ դասարանում սովորում է մի խիզախ տղա, որի տարերքը սպորտն է: Նա Հայաստանի Կիդորյու կարատեի ֆեդերացիայի սան է: Մասնակցել է Հայաստանում, ինչպես նաև Վրաստանի տարբեր քաղաքներում կայացած մի շարք միջազգային առաջնություններին ու վերադարձել միայն բարձրագույն նվաճումներով՝ բոլոր մրցույթներում գրավելով միայն I տեղը: Նրան արդեն իսկ հրավիրել են ԱՄՆ՝ ամռանը մասնակցելու աշխարհի առաջնությանը:
Բազում մեդալներ նվաճած մեր մարզասեր Արմենին մաղթենք միայն հաղթանակներ, առողջություն, եռանդ և օլիմպիական բարձունքներ: |