Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Կիրակի, 29.06.2025, 11:02



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [588]
միջոցառումներ [152]
բաց դասեր [167]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » նորություններ
« 1 2 ... 15 16 17 18 19 ... 97 98 »

 

 Կավճանկարչություն  I գ դասարան (դասվար` ՍՄարտիրոսյան)

Մարտի 16-ին  հ.45 հիմնական դպրոցի բակում  ուրախ խինդ  ու ծիծախ էր լցված: I գ դասարանի սաների  ձեռքերում գունավոր կավիճները դարձել էին վրձին, դարձել էին սեր ու նկար: Գունավոր կավիճների օգնությամբ երեխաներն արտահայտեցին  իրենց սերն  դպրոցի, հայրենիքի նկատմամբ:

Категория: նորություններ | Просмотров: 577 | Добавил: varssh | Дата: 19.03.2018

Մարտի 12-ին հ. 45 հիմնական դպրոցի աղջիկների բասկետբոլի թիմը մասնակցեց Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ ամյակի կապակցությամբ անցկացվող համայնքային առաջնությանը: Աղջիկների թիմը շատ գեղեցիկ խաղ ցուցադրելով գրավեց համայնքում 3-րդ տեղը: Խաղերն անցան շատ դիտարժան:Իր գոհունակությունը հայտնեց նաև Էրեբունի վարչական շրջանի կրթության և մշակույթի բաժնի սպորտի պատասխանատու Մերուժան Օխիկյանը:  

Категория: նորություններ | Просмотров: 491 | Добавил: varssh | Дата: 19.03.2018

«Կենգուրուն» աշխարհում ամենազանգվածային և ամենասիրված դպրոցական մրցույթն է, որն ամեն տարի նույն օրը անցկացվում է ավելի քան 60 երկրում: Մրցույթն անցկացվում է անմիջականորեն դպրոցներում` ներգրավելով 3-12-րդ դասարանցի բոլոր ցանկացող աշակերտներին:
Մարտի 15-ին հ. 45 հիմնական դպրոցի 59 աշակերտներ ակտիվորեն մասնակցեցին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից կազակերպվող «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթին և փորձեցին իրենց մաթեմատիկական և տրամաբանական ունակություններն ու հմտությունները:

Категория: նորություններ | Просмотров: 575 | Добавил: varssh | Дата: 16.03.2018

     Հերթական անգամ համոզվում ենք, որ աշխատանքն է հաղթանակի գրավականը: Դրա վառ ապացույցն է մեր դպրոցի II ա դասարանի սաների` Նելլի Տեր-Մելիքսեթյանի (պար) և Գևոր Շիրինյանի (շախմատ) փայլուն հաղթանակները:

    Բարի երթ ձեզ, մեր աշխատասեր սաներ:

Категория: նորություններ | Просмотров: 456 | Добавил: varssh | Дата: 12.03.2018

Կա Մեծարենց, կա Տերյան և բազում այլ պոետներ կան, բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության:
Եվ բնավ էլ պատահական չէ ,որ փետրվարի 19-ը զարդարվում է ոչ միայն մեր հանճար Թումանյանի ծննդով, այլ նաև միմյանց գիրք նվիրելու ավանդույթով:

Այդ օրը տոն էր բոլոր գրքասերների, գրականություն սիրողների և տոնական էր նաև հ. 45 հիմնական դպրոցի սաների համար:

Ամեն մի դասարան յուրովի էր պատրաստվել տոնին ու մեկը մյուսին պատգամելով գրքի կարևորությունը՝ միմյանց հանձնեցին գրքեր։ Իրենց նվերներն էլ ամբողջացրին գեղեցիկ ու տպավորիչ ելույթներով` թումանյանական շնչով ու ոգով:

Категория: նորություններ | Просмотров: 481 | Добавил: varssh | Дата: 26.02.2018

   Փետրվարի 19-ին` Գրքի տոնին, IX դասարանի սովորողներ Մանե Օհանյանը (ուսուցչուհի` Ա.Փարսադանյան ) և Շուշանիկ Հովսեփյանը (ուսուցչուհի` Ա. Սահակյան), հ. 17 հիմնական դպրոցում մասնակցեցին համայնքային օլիմպիադային «Գրականություն» առարկայից: Մասնակիցների մեջ ամենաբարձր միավոր ստացել էր Մանե Օհանյանը, ով փետրվարի 22-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության բաժնի գլխավոր մասնագետ տիկին Ամիրյանի կողմից ստացավ նվեր` Գևորգ Հայրյանի «Անվճար ազնվություն» գիրքը, որը նրան հանձնեց հ. 17 դպրոցի տնօրեն Թևանյանը: 
Մաղթենք Մանեին և Շուշանիկին նորանոր հաջողություներ, ինչպես նաև հաղթանակներ հաջորդ փուլերում:

Категория: նորություններ | Просмотров: 498 | Добавил: varssh | Дата: 26.02.2018

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2025  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2025