« 1 2 ... 13 14 15 16 17 ... 97 98 »
Գիտելիքի և դպրության օրը տոնական բարձր տրամադրություն էր տիրում Երևանի հ. 45 հիմնական դպրոցում: Դպրոցն իր ջերմ ու հյուրընկալ դռներն էր բացել բոլոր աշակերտների, ուսուցիչներ ի, ծնողների և հյուրերի առաջ: Ուրախ երգ ու պարով, գույնզգույն ծաղիկներով, գունեղ փուչիկներով, շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով լցվաց էր դպրոցի բակը:
Անսպառ սեր ու քնքշանք տալով մեր սաներին՝ կրկին անգամ ասում ենք բարի գալուստ մեր պայծառ, գիտելիքաշատ դպրոց:
|
Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի միջոցառումների շրջանակներում հ. 45 հիմնական դպրոցի կարատեի խմբակի սաները (մարզիչ` Ա. Գրիգորյան) ցուցադրեցին կարատեի ցուցադրական ելույթներ: 
|
Մայիսի 23-ին Էրեբունի վարչական շրջանի Ն. Գոգոլի անվան հ.35 հիմնական դպրոցի Արմենակ Ուրֆանյանի անվան հրաձգարանում տեղի ունեցավ հրաձգության բաց առաջնություն` նվիրված «Էրեբունի- Երևանի 2800»-ամյակին:Առաջնությանը մասնակցում էին վարչական շրջանի 19-ը հանրակրթական դպրոցների պատանիներ և աղջիկներ: Հ. 45 հիմնական դպրոցի սաները նույնպես մասնակցեցին և IX բ դասարանի սովորող` Սոնա Միրզախանյանը , գրավեց 2-րդ պատվավոր տեղը: 
|
Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում IV ա դասարանի սովորողները, դասվար Լ. Այվազյանի ուղեկցությամբ, այցելեցին «Զորավար Անդրանիկ»-ի թանգարան: Էքսկուրսավարի հետ նրանք շրջեցին թանգարանում, ծանոթացան ցուցանմուշներին: Ներկաներին հիացրեցին ու զարմացրե ցին Անդրանիկ Օզանյանի կյանքի , նրա ծավալած մարտերի մասին ունեցած խորը գիտելիքներով: Ակտիվ մասնակցության համար արժանացան մրցանակի «Զորավար Անդրանիկ» թանգարանի մասին պատմող գրքի , որն իր ուրույն տեղը կզբաղեցնի դասարանի գրադարանում:
Այնուհետև շրջեցին Կոմիտասի պանթեոնում` ամփոփելով դասարանում սկսած հետազոտական աշխատանքը: Ասմունքեցին հայտնի բանաստեղծների շիրիմների մոտ:
|
Ապրիլի 16-ին հ. 45 հիմնական դպրոցի պատանի հրշեջ փրկարարները մասնակցեցին Երևան քաղաքի պատանի հրշեջ փրկարարների մրցումներին և գրավեցին 4 –րդ տեղը: Առաջնությունում առավելապես աչքի րնկան Մանիկ Սարգսյանը , Ռուզաննա Հայրապետյանը, Աշոտ Սարգսյանը, Կամո Սիմոնյանը , Տիգրան Մնացականյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Նարեկ Մանուկյանը և Սարգիս Բալդրյանը:
|
Մարտի 25-ին Հայաստանի I Հանրապետության 100 ամյակի տոնակատարության շրջանակում IX ա դասարանի սովորողները դասղեկ Լ. Ափոյանի և զինղեկ Ա . Առաքելյանի հետ այցելեցին Զորավոր Անդ րանիկի թանգարան: Այնուհետև այցելեցին Եռաբլուր, որտեղ ծաղիկներ դրեցին Զորավար Անդրանիկի և քառօրյա պատերազմի զոհվածների շիրիմներին:
|
|