Մարտի 17-ին հ. 45 հիմնական դպրոցի IV ա դասարանի սովորողները (դասվար`Լ. Այվազյան) այցելեցին Կոմիտասի թանգարան-ինստիտուտ` հիմնավորելու և զարգացնելու Կոմիտասի կյանքի և ստեղծագործական ժառանգության մասին ունեցած տեղեկությունները: Սովորողները շրջեցին թանգարանի 8 սրահներում,որտեղ ցուցադրված էին Կոմիտասի կյանքին ու գործունեությանը, երաժշտական-տնտեսական և հոգևոր գործունեությանը, բանահավաքչական հարուստ ժառանգությանը նվիրված նմուշներ:Լսեցին ու կատարեցին Կոմիտասի երգերից:Սովորողները հիացրեցին իրենց տեղեկատվական հարուստ պաշարով, գրագետ խոսքով և հետաքրքրասիրությամբ: |