Մայիսի 10-ին Երևանի հ.45 հիմնական դպրոցում, տեղի ունեցավ խաղ-վիկտորինա մրցույթ <<Աշխարհագրություն>> առարկայից նվիրված Էրեբունի-Երևանի 2800 ամյակին: Մրցույթին մասնակցում էին 8ա, 8բ, 8գ դասարանի սովորողները: Վիկտորինան բաղկացած էր 3 փուլից: I փուլում մասնակիցները պատախանեցին հարցերի նվիրված մայրաքաղաք Երևանին: II փուլում մասնակիցները պետք է գուշակեին Երևան քաղաքի արձանները: Իսկ արդեն III փուլը երաժշտական էր: Մասնակիցները պետք է գուշակեին մայրաքաղաք Երևանին նվիրված երգերը: Խաղը անցավ շատ հետաքրքիր, աշխույժ մթնոլորտում: Մրցույթն անցկացվեց նաև ՏՀՏ միջոցների օգնությամբ: Խաղը հաղթեցին 8ա դասարանի սովորողները: Մրցույթի վերջում 3 թիմերն էլ պարգևատրվեցին պատվոգրերով: |