Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում VIII բ դասարանի աշակերտները (ուսուցչուհի` Ս. Գևորգյան) հանդիսատեսին ներկայացրեցին միջոցառում:Աշակերտները ներկայացրեցին հայ ժողովրդի անցած և ներկա պատմությունը: Միջոցառման նպատակն էր` ճիշտ հասկանալ և գնահատել հայ ժողովրդի կրթամշակութային և ազգապահպան նշանակությունը, հասկանալ և գնահատել իր շուրջը տեղի ունեցող բազմաթիվ իրադարձությունները և պահպանել անկախությունը և մշակութային այն ժառանգությունը, որ մեզ է հասել: |