« 1 2 ... 10 11 12 13 14 ... 23 24 »
Միջոցառում`<<Ամանորյա հրաշք>>,3-գ դասարան, դասվար`Ա. Բաբասյան
2014թ.-ի դեկտեմբերի 25-ին 3-գ դասարանի աշակերտները/դասվար`Ա.Բաբասյան/ ամանորյա մի գեղեցիկ հեքիաթ ներկայացրին կախարդական փաթիլների, միայնակ ձնեմարդու, Նոր տարվա խորհրդի և կախարդանքի մասին,որը պարգևեց հեքիաթային պահեր, բարձր տրամադրություն, անակնկալներ և Ամանորի սպասում: Միջավայրը տոգորված էր տոնական շնչով, ինչն անթաքույց ճառագում էր ներկաների վառ աչքերից:
Միջոցառումը հաջողված էր,յուրօրինակ և գեղեցիկ:
|
2014թ. դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ 5բ և 6գ դասարանների միջոցառումը «Մի օր հեքիաթավանում» խորագրով: Հայոց լեզվի ուսուցիչներ Մ. Եղիազարյանը և Ա. Փարսադանյանը ամին ինչ արել էին միջոցառումը իսկական հեքիաթային տոնի վերածելու համար: Ճաշակով զարդարված դահլիճում հանդիսականները ակամա տեղափոխվեցին մանկական երազանքների աշխարհ: Իսկ աշակերտների կերտած Քաջ Նազարը, Բարիկենդանը, Ձախորդ Փանոսը, Այգեպան Մոսին և այլ հեքիաթային հերոսներ հանդիսատեսին օգնեցին մտածել ու գործել հեքիաթային երևայական աշխարհում: Երեխաներն իրենց նույնականացրին հեքիաթի քաջ ու անվախ հերոսներին, հաղթահարեցին բոլոր դժվարությունները, անցան փորձությունների միջով և նրանց հետ վայելեցին հաղթանակի բերկրանքը` այն համեմելով հայկական ժողովրդական երգ ու պարով:
|
2014 թ. դեկտեմբերի չորսին հ. 45 հիմնական դպրոցի դահլիճում կայացավ <<Մեծ աշխարհի մեր փոքրիկ անկյունը>> վերնագրով միջոցառումը: 6բ դասարանի աշակերտների շուրթերից հնչեցին բանաստեղծություններ, երգեր, խոսքեր մեր բազմադարյան քաղաքի մասին:
Աշակերտներն անդրադարձան մեր քաղաքի գողտրիկ անկյուններից մի քանիսին` Զվարթնոց օդանավակայանին, Ծիծեռնակաբերդին, Մատենադարանին, Պատմության և Էրեբունի թանգարաններին, Հաղթանակի զբոսայգուն, Չարենցի և Թումանյանի թանգարաններին և այլն:
Ուսուցչուհի Արմինե Սահակյանը ջանք չէր խնայել սովորողների խոսքը հղկելու, դահլիճը ձևավորելու, և միջոցառումը ըստ պատշաճի ներկայացնելու համար:
|
Հիրավի, Ամանորն ամենախորհրդավոր, ամենակախարդական, ամենահեքիաթային տոնն է: Տոն, որը մեզ կանգնեցնում է հնի ու նորի, անցյալի ու ապագայի, իրականացման ակնկալիքով տոգորված երազանքների ու նոր սպասումների անջրպետի դիմաց: Տոն, որը ամենուրեք անցնում է ուրախ ու տոնական մթնոլորտում:
Առանձնահատուկ տոնական էր մթնոլորտը <<Փոքր թատրոն>>-ում, որտեղ իրենց Ամանորյա դիմակահանդեսն անցկացրեցին I ա դասարանի սովորողները՝ դասվար Լ. Այվազյանի ղեկավարությամբ:
Կախարդական հեքիաթ, փայլփլող եդեմական լույսեր, տոնական տրամադրություն ապահովող տոնածառի խաղալիքներ, փայլեր, փուչիկներ, հեքիաթի հերոսներ, անկաշկանդ ու ջերմ մթնոլորտ ապահովող ծաղրածուներ, աճպարարներ, տիկնիկներ և, իհարկե, Ձմեռ պապիկ, ում հասնելու համար պետք էր ասմունքել, երգել, գուշակել հանելուկներ և վաստակել <<ադամանդներ>>, որոնք էլ Ձմեռ պապիկի սենյակի <<այցեքարտ>>-ն էին:
Հեքիաթային մթնոլորտ էր, տպավորիչ միջոցառում, որը դեռ շա՜տ երկար կմնա երեխաների հուշերում:
|
Ահա այսպես` ուրախ և զվարթ, մեր մանուկները նշեցին նոր տարին: Նրանց հյուր էր եկել Ջերի մուկիկը և իհարկե Ձմեռ Պապն ու Ձյուն Անուշիկը: Երեխաների ուրախությանն անմասնակից չմնացին նաև ծնողներն ու մեր շատ սիրելի դասվարը` ընկ. Տիգրանյանը, մարդ, որը ոչ միայն կրթում է մեր բալիկներին, այլև մանկանում նրանց հետ, ուրախանում նրանցով...: ֆոտոալբոմ բաժնում ներկայացված նկարներն ավելի խոսուն են, դիտեք և ինքներդ հետևություններ արեք:
Ծնող` Մերի Սողոմոնյան
|
«Էրեբունի-Երևան-2796» տոնակատարությունների մեկնարկը տրվեց հոկտեմբերի 11-ին՝ Էրեբունի թանգարան-արգելոցի հարակից հրապարակում, ուր տեղի ունեցավ երաժշտական, թատերական ներկայացում: Փողոցի երկայնքով կազմակերպվել էր ժողովրդական արվեստի գործերի, ազգային խաղերի, տարազի, խոհանոցի ցուցադրություն։Տոնակատարության մասնակցներին` Երևանի տարբեր համայնքներից ժամանած բնակիչներին, հանրապետության մարզերից, ինչպես նաև արտերկրից հրավիրված պատվիրակություններին Նոր Արեշի բնակչությունը այդ թվում նաև հ. 45հիմնական դպրոցի ողջ անձնակազմը ընդունեց տան տիրոջ իրավունքով` մեծ խանդավառությամբ, ու բարձր տրամադրությամբ:
|
|