« 1 2 ... 12 13 14 15 16 ... 23 24 »
Ամեն տարի հ.45 հիմնական դպրոցի միջոցառումների շարքում իր ուրույն տեղն է գրավում ֆրանկոֆոնիայի շրջանակներում ավանդական դարձած միջոցառումը:
«Ազնավուրը կրկին և միշտ» խորագիրն էր կրում 2014թ.-ի մարտի 15-ին իրականացված միջոցառումը: Ֆրանսերենի ուսուցչուհի Ռուզաննա Ադոյանին և երաժշտության ուսուցչուհի Անի Հարությունյանին հաջողվեց նորովի ներկայացնել Ֆրանսիան և աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի ստեղծագործական ուղին: Միջոցառումը սկսվեց փոքրիկ բեմականացմամբ, որտեղ մանուկ Շառլին հայրը պատմում էր իրենց ազգանվան ծագման մասին: Ազնավուր ազգանունը յուրաքանչյուր հայի ականջին հարազատ ու քաղցր է հնչում. չէ՞ որ աշխարհահռչակ շանսոնիեի ազգանվեր գործունեությունն անուրանալի է:
Աշակերտները սահուն ֆրանսերենով ներկայացրին կենսագրական տվյալներ, խոսեցին նրա հաջողությունների և պարգևների մասին: Միջոցառումը ծայրից ծայր ուղեկցվում էր գեղեցիկ երաժշտական կատարումներով: Դպրոցի շնորհալի աշակերտները հանդես եկան , «Le bleu de les yeux» երգի կատարումրով: Ներկայացվեց գնչուական պար` «Deux guitares» երգի ուղեկցությամբ: Հանրահայտ «La Bohéme» երգի կատարումը զուգորդվեց համահունչ պարով և բեմադրությամբ: Միջոցառմանը ակտիվորեն մասնակցեցին պարի խմբի շնորհալիները: Սև ֆրակով զգեստավորված աղջիկները, «A 20ans» երգի ուցեկցությամբ ֆրանսիական ոճով ներկայացրին երաժշտական պարային կոմպոզիցիա: Միջոցառման ընթացքում կարմիր գծի նման անցնում էր Շ. Ազնավուրի` Հայաստանի նկատմամբ ցուցաբերած ջերմ ու սրտացավ վերաբերմունքի մասին միտքը: Վկայակոչվեց հատկապես Սպիտակի երկրաշարժի իրադարձություններին նրա ցուցաբերած գործնական օգնությունը` «Pour toi Arménie» երգով, Որպես անակնկալ, երիտասարդ ուսուցչուհի Ռուզաննա Ադոյանի և երկու աշակերտների կատարմամբ հնչեց «Une vie d’amour» երգը: Վերջում, խոսելով հայ-ֆրանսիական կապի մասին, հպարտությամբ բարձրաձայնվեց, որ Ազնավուրը աշխարհին ներկայանում է որպես հայ դեսպան:
|
2014 թվականի մարտի 3ին Երևանի հ45 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ՔՊ օրվան նվիրված միջոցառում «Անձնակազմի տարհանումը երկրաշարժի ժամանակ» վարժանքը« Այն սկսվեց ՔՊ պետի կողմից համաձայն նախապես հաստատված պլան ժամանակացույցի: Ժամը 14:00 տրվեց ահազանգ և դպրոցի անձնակազմը սկսեց դուրս գալ դպրոցից և տեղափոխվել առավել անվտանգ գոտի: Տարհանումը տրեց 2 րոպե:ՔՊ շտաբի պետի կողմից հետախուզական խմբին տրվեց հրահանգ հետախուզել դպրոցի մասնաշենքերը տուժածներին դուրս բերելու և առաջին բուժօգնություն ցույց տալու համար:Հետախուզական խումբը , հրշեջփրկարարական խումբը և սանիտարական խումբը դուրս բերեցին վիրավորներին և տուժածներին:Վիրավորների և տուժածների տարհանումից հետո տարհանման ընդհանուր ժամանակը կազմեց 5 րոպե:Դպրոցի բուժանձնակազմը ձեռքի տակ եղած միջոցով տուժածներին ցույց տրվեց առաջին բուժօգնություն:
Վարժանքի ավարտից հետո կատարվեց արդյունքների ամփոփում:
Երևանի հ 45 հիմնական դպրոցի ՔՊ պետ` Մ. Փաշայան
ՔՊ շտաբի պետ`Ա.Առաքելյան
|
Ամանորյա տոներին ընդառաջ 4ա դասարանում (դասվար Լ. Այվազյյանի գլխավորությամբ) կազմակերպվեց միջոցառում
` "Ամանորի խորհուրդը " խորագրով:
Բարձր տրամադրությունը, ուրախ երգն ու պարը, բանաստեղ- ծություններն
ու բարեմաղթանքներն ամանորյա տոնածառի կենտրոնաձիգ
տարերքն էր դարձել:Սովորողներից յուրաքանչյուրը յուրովի բացահայտեց Ամանորի խորհուրդն
ու խոհրդանիշները: Ինչպես նաև տեղեկություն հաղորդեցին տարբեր երկրներում ազգային Ամանորյա
սովորույթների մասին: Վերջում կազմակերպվեց խաղ-մրցույթ` սովորողների և ծնողների մասնակցությամբ,
և հաղթող ծնողները ստացան երեխաների կողմից պատրաստած պարգևներ:
|
Հայաստանյան մեղմ ու շոյող աշունն իր ուկեհանդերձ ժպիտով հայտնվել էր հ.45 հիմնական դպրոցի հանդիսությունների դահլիճի հյուրընկալ կամարների տակ:
IIԳ դասարանի աշակերտները (դասվար` Արմինե Բաբասյան) երաժշտական գողտրիկ հեքիաթ ներկայացրին աշնանային ոսկեհեր անտառի, այգիների հարուստ բերք ու բարիքի, Աշուն տատիկի անսպառ բարության և առատաձեռնության մասին: Միջավայրը լի էր տերյանական քնքուշ ու նուրբ շնչով, Վիվալդիի և այլոց աշնանային մելամաղձոտ երաժշտության կախարդական հնչյուններով: Միջոցառւմը հաջողված էր և ուսանելի:
28.11.2013
|
7Ա դասարանի սովորոների կամքով ոսկեհանդերձ աշունը 45 դպրոցի դահլիճում յուր իրավունքների մեջ էր մտել, գործի դնելով իր հարուստ ներկապնակի վառ ծիրանի, կարմիր ու երփներանգ գույները: Ոսկեհեր աշունն էր տիրում դալիճում, թվում էր մեղմ քամին խաղում է տերևի հետ, երեխաներն էլ միացել էին տերևներին ու միասին աշնան խաղն էին խաղում:
Աշնանային խայտաբղետ գույներով և մրգառատ զամբյուղներով, հագեցած դահլիճում
բերքառատ աշնան գովքն ու հմայքն արտահայտվում էր ուրախ երգով ու պարով: Միջոցառման ամենատպավորիչ մասը, թերևս, հեքիաթային, առասպելական մոտիվներով բեմադրված ներկայացումն էր, որն իր ինքնատիպ բովանդակությամբ լրացրեց աշնանային հեքիաթը: Երեխաներն իրնց մանկական հոգու երևակայությամբ աշնանային գրավչությանը նոր հմայք տվեցին:
Միջոցառումը կազմակերպել էր 7Ա դասարանի դասղեկ` Արմինե Բաղդասարյանը` ծնողական համայնքի նախագահ` Լուսինե Հակոբյանի աջակցությամբ:
|
Նոյեմբերի 20-ին դպրոցի դահլիճում տեղի ունեցավ <<Պոեզիան երգի թևերով>> խորագիրը կրող միջոցառումը: Vբ դասարանի աշակերտները դասղեկ Արմինե Սահակյանի ղեկավարությամբ ներկայացրեցին հայրենասիրական, մայրենի լեզվի, բնության, մոր և հավերժական այլ թեմաներով գրված բանաստեղծություն ներ, որոնք կարծես թևեր առան և երգի միջոցով մտան հանդեսատեսի սրտերը:Աշակերտների շուրթերց հնչեցին <<Հայ զինվոր>>,<<Ես լսեցի մի անուշ ձայն>>, << Մայրենի լեզու>>,<< Անձրև եկավ>> երգերը: Նշվեց ,որ երգը եղել է մարդու կյանքի անբաժանելի մասնիկ, որ այն ուղեկցում է մարդկանց թե ուրախության և թե տխրության պահերին, և երգն ու երաժշտությունն են միջնորդ մարդու հոգեկան ու զգայական կյանքի միջև:
|
|