Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Շաբաթ, 05.07.2025, 21:11



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [589]
միջոցառումներ [152]
բաց դասեր [167]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 2
Հյուրեր. 2
Անդամներ. 0

Գլխավոր էջ » բաց դասեր
« 1 2 ... 19 20 21 22 23 ... 27 28 »

«Ա» հնչյուն- տառի ուսուցում I բ դասարանում (դասվար` Գ. Բաղդասարյան): Գիտելիքների զարմանահրաշ աշխարհում <<Ա>> տառի մուտքը երեխաների համար վերածվեց հեքիաթային տոնի: Թոթովախոս փոքրիկներն իրենց երգով, դերային խաղով, գեղեցիկ ասմունքով, գիտելիքներով, անկեղծ ու բարի ժպիտներով հիացրեցին ներկաներին: Նախաայբբենական շրջանում ձեռք բերած գիտելիքների շնորհիվ հաղթահարեցին բազմաթիվ փորձություններ և <<Ա>> տառով մուտք գործեցին հայոց այբուբենի գանձարան: Դասը հագեցած էր, բազմաբովանդակ և ուսանելի:

Категория: բաց դասեր | Просмотров: 85 | Добавил: varssh | Дата: 30.11.2023

Հոկտեմբերի 13-ին lա դասարանում կայացավ <<Ա>> տառի շնորհանդես-բաց դաս (դասվար՝ Ն. Ավետիսյան): Գիտության մոլորակում հայտնված մեր փոքրիկներն այսօր գտան այդ մոլորակի գրաճանաչության դուռը բացող կախարդական բանալին: Այսօրվանից սկսեցին իրենց ճամփորդությունը հայոց այբուբենի գաղտնարանով և խոնարհվելով մեծ ուսուցչի առջև, խոստացան սիրել լեզուն, լավ սովորել: Դասի ընթացքում աշակերտներն ակտիվորեն ցուցադրեցին նախաայբբենական շրջանում ստացած գիտելիքները: Հագեցած, բովանդակալից, ուսանելի և հետաքրքիր բացահայտումներով լի դաս էր:

Категория: բաց դասեր | Просмотров: 140 | Добавил: varssh | Дата: 16.10.2023

Գրքերը մտքի նավերն են, որոնք ճանապարհորդում են ժամանակի ալիքների վրայով և տանում իրենց թանկարժեք բեռը սերնդե սերունդ։

Մայիսի 23- ին III գ դասարանի աշակերտները (դասվար Ա. Բաբասյան) ամփոփեցին « Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրի շրջանակներում կազմակերպված « Հեքիաթների աշխարհում» նախագծային աշխատանքը ՝ ներկայացնելով բաց դասղեկի ժամ։ Դասի ընթացքում կիրառվեցին նորագույն մեթոդներ և հնարներ։ Աշխատանքն ինքնին հետաքրքրական էր նրանով, որ ակտիվ մասնակցություն էր դրսևորել նաև ծնողական կոլեկտիվը , և յուրաքանչյուր խումբ ինքն էր որոշել՝ ինչպես ներկայացնել հանձնարարված հեքիաթը։ Նպատակը մեկն էր՝ տալ հնարավորություն ինքնադրսևորվելու , ակտիվանալու, ինքնուրույնության զարգացման և ևս մեկ անգամ ընդգծելու ու արժևորելու ընթերցանության դերը մարդու կյանքում։ Դասը հագեցած էր, ուսանելի՝ տոգորված նորարար շնչով։

Բարեխիղճ աշխատանքի համար երեխաները պարգևատրվեցին շնորհակալագրով։ Միջավայրը ջերմ էր ու սրտառուչ։

Категория: բաց դասեր | Просмотров: 89 | Добавил: varssh | Дата: 30.05.2023

Մայիսի 17-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի IV ա դասարանում տեղի ունեցավ բաց դաս «Ֆրանսերեն»առարկայից (ուսուցչուհի՝ Ք. Ռուսյան )։ Դասի թեման՝ «Տարվա չորս եղանակները»։

Категория: բաց դասեր | Просмотров: 153 | Добавил: varssh | Дата: 19.05.2023

Բնությունը մեզ օժտել է բանականությամբ,որպեսզի մենք փորձենք ողջ կյանքի ընթացքում կռահել նրա հանելուկները :

Անանուն Հեղինակ

Մայիսի 2-ին II բ դասարանի աշակերտներն (դասվար` Ս. Բաղդադարյան) այցելեցին Բնության պետական թանգարան։

Էքսկուրսիան անցավ բավականին հետաքրքիր ու բովանդակալից։Աշակերտները ստացան նոր ու կարևոր տեղեկություններ կենդանական ու բուսական աշխարհի մասին։ Հարց ու պատասխանի միջոցով ամրակայեցին ստացած գիտելիքները։

Категория: բաց դասեր | Просмотров: 96 | Добавил: varssh | Дата: 05.05.2023

Հեքիաթները խելոք են միշտ,

Թեկուզ խառն են՝ և՚ սուտ,և՛ճիշտ,

Սուտը խելքի մաղո՛վ մաղեք,

Ճշտից խրա՛տ ու խե՛լք քաղեք։

Ապրիլի 27- ին 3բ դասարանում ( դասվար Սարգսյան) կայացավ բաց դաս «Սուտլիկ որսկանը» թեմայով։ Դասը հագեցված էր հեքիաթային, երևակայական մոտեցումով,թիմային աշխատանքով,դերային խաղով։Միացյալ ուժերով կազմվեց գիրք «Իմ Թումանյանը»։Հիմք ընդունելով«Բարբառները մեր հարստությունն են» խորագիրը , թևածվեց տարբեր բարբառներով մտքեր՝ Արցախի, Գյումրու,Տավուշի,Կապանի, Սյունիքի, Մարտունու ....

Դասը ուսանելի էր և ճանաչողական։

Категория: բաց դասեր | Просмотров: 114 | Добавил: varssh | Дата: 02.05.2023

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2025  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2025